Պաշտպանության նախարար․«Մենք չէ, որ պետք է հասնենք Ադրբեջանին, այդ նա է փորձում մեզ հասնել»

© Photo : official site of the President of RA / Совместные учения армянских и карабахских ВС
Совместные учения армянских и карабахских ВС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կառավարությանը կից ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի համար զարգացման յոթնամյա ծրագիր է մշակվում։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանի ռազմական արդյունաբերությունը փորձում է փողի հաշվին Հայաստանից առաջ ընկել։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Ադևբեջանը փորձում է գումարով «գնել» այն առավերությունը, որը Հայաստանը միշտ ունեցել է՝ գործին նվիրյալ ընդունակ մարդկանց, կարծում է Հայաստանի պաշտպանության նախարարը։

Зенитно-ракетный комплекс С-400 Триумф - Sputnik Արմենիա
Հայաստանը կարող է ռուսական «Վիտյազ» գնել ԱԹՍ–ների դեմ պայքարելու համար

«Պետք է օգտագործել նրանց ունակությունները ռազմարդյունաբերական համալիրը վերակենդենացնելու համար։ Անօդաչու թռչող սարքերի հարցում մենք արդեն առաջ ենք ընկել։ Հիմա շարունակելու ենք այդ աշխատանքը նաև այլ ուղղություններով։ Ոչ թե մենք պետք է հավասարվենք նրանց, այլ նրանք են փորձում մեզ հասնել», — հայտնել է Սարգսյանը։

Հայաստանի նախագահի հանձնարարականով, կառավարությանը կից ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի համար մոդերնիզացիայի յոթնամյա ծրագիր է մշակվում։ Դրանում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կապի համակարգերին ու ավտոմատացված կառավարմանը։ Այդ պատճառով հանրապետության համար կարևոր է տեղեկատվական տեխնոլոգիաների ու ինժեներիայի ոլորտի մասնագետներ ունենալը։

«Նոր սպառազինության մշակման գործում մենք սերտորեն համագործակցում ենք Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և այլ կազմակերպությունների հետ, որոնք կարող են օգնել այդ խնդիրները լուծել», — հայտնել է Սարգսյանը։

Նշենք, որ Հայաստանը թողարկում է սեփական ԱԹՍ-ների մի քանի մոդել, որոնք արդեն ցուցադրվել են մայրաքաղաքի ռազմական շքերթների ժամանակ։

Հայաստանը ոչ միայն արտադրում է ժամանակակից զենք, այլ նաև արտոնյալ վարկերով գնում է այն Ռուսաստանից։ Այդ վարկերից վերջինը (100 միլիոն դոլարի) վավերացվել է խորհրդարանում դեկտեմբերին։

 

Լրահոս
0