Ադրբեջանի ՊՆ–ի երևակայական նվերն Իլհամ Ալիևի ծննդյան տոնին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկական անօդաչու թռչող սարքը խոցելու մասին տեղեկատվությունը դարձել է ադրբեջանական իշխանությունների հերթական ապատեղեկատվությունը, հայտարարել է Ստեփանակերտը։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանական իշխանությունների աչքին ամենուրեք հայկական անօդաչու թռչող սարքեր և տանկեր են երևում, Sputnik Արմենիային ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը։

Դեկտեմբերի 25–ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իբր խոցել է Հայաստանի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը, որը փորձել է հետախուզական թռիչքներ իրականացնել ադրբեջանական ստորաբաժանումների դիրքերի վրա` շփման գծում Աղդամի ուղղությամբ։

«Երեկ Իլհամ Ալիևի ծննդյան օրն էր։ Հավանաբար, նա դժգոհ է մնացել ամբողջ Ադրբեջանից ստացած նվերներից և էլի ինչ-որ բան է ուզում։ Ադրբեջանական կողմի աչքին մեր անօդաչու թռչող սարքեր, տանկեր, հարյուրավոր զոհված զինվորներ են երևում։ Նրանց համար դա, հավանաբար, Ամանորի և այլ տոների բաղձալի նվեր է», – ասաց Բաբայանը։

Նրա խոսքով` այդ ապատեղեկատվությունն այլ կերպ անհնար է բացատրել։

Բաբայանն ակնկալում է, որ Ադրբեջանի ՊՆ–ի նման «զեկույցները» կշարունակվեն, հատկապես, Ամանորին։

Լրահոս
0