ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Շուտով հնարավոր կլինի Հայաստանից ձկնեղեն արտահանել ԵՄ երկրներ։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը։Երկար տարիների բանակցությունները` Հայաստանից ԵՄ երկրներ ձուկ արտահանելու թեմայով, արդեն գտնվում են վերջնական փուլում։
Սկզբում Հայաստանն ընկալվում էր երկիր, որտեղից կարելի է ձուկ գնել։ Հետո համոզվեցին, որ Հայաստանում վերահսկվում է ձկնաբուծական բիզնեսը։ Հիմա այդ գնահատականներով կհանգեն եզրակացության, և եթե այն դրական լինի, ապա Եվրոպայի «դարպասը» մեզ համար կբացվի։
Այս պահին հայկական ձկնեղենի և խեցգետնի միակ արտասահմանցի գնորդը ՌԴ–ն է։ Նախկինում որոշ եվրոպական երկրներ (Բելգիան և Իտալիան) Հայաստանից գնում էին ծովամթերք, հետո դադարեցվեց դրա արտահանումը։
Հատկանշական է, որ Եվրոպան հեշտությամբ գնում է խեցգետինը, բայց` ջրի և նրանց կերակրի առումով խիստ պահանջներին բավարարելուց հետո։
Այսպիսի խիստ պահանջներ է ԵՄ–ն ներկայացնում ոչ միայն ձկան, այլ նաև հայկական մեղրի հանդեպ, որը կարող էր 2013–ից արտահանվել Եվրոպա, բայց այդպես էլ չի արտահանվում։
Այս պահանջներն ուժի մեջ մտնելուց հետո ամեն տարի պետական ծառայությունը ստուգումներ է անցկացնում ձկան և մեղրի շուկայում` ստուգելով մթերքում առկա ԳՁՕ–ն, ծանր մետաղների ու բակտերիաների առկայությունը։