Եղանակի անոմալ դրսևորում. օդի ջերմաստիճանի տատանումները

© Sputnik / Asatur Yesayants / Заснеженная дорога
Заснеженная дорога - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8մ/վ, 24-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Օդի ջերմաստիճանն 26-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, 27-28-ին նույնքանով կբարձրանա:

Магистраль Мцхета-Степанцминда-Ларс - Sputnik Արմենիա
Լարսը փակ է. ռուսական կողմում կուտակված են մոտ 168 բեռնատար և 81 մարդատար ավտոմեքենա

Երևանում 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Գորհայք-«Զանգեր» ավտոճանապարհին և Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն, իսկ Լոռու մարզում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ թույլ ձյուն, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում և Վարդենյաց լեռնանցքում բուք է, Դիլիջանում՝ մառախուղ:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված մոտ 168 բեռնատար և 81 մարդատար ավտոմեքենա:

 

Լրահոս
0