Մեկնարկել է հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպումը

© Пресс-служба президента Грузии / Визит президента Армении Сержа Саргсяна в Грузию
Визит президента Армении Сержа Саргсяна в Грузию - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բանակցությունների արդյունքները նախագահներ Սարգսյանը և Մարգվելաշվիլին կամփոփեն ԶԼՄ–ների առջև հայտարարություններով:

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:

Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայք էջը։

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Վրաստանի նախագահի նստավայրում մեկնարկել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Բանակցությունների արդյունքները նախագահներ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:

Ի պատիվ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի՝ Գիորգի Մարգվելաշվիլիի և նրա տիկնոջ` Մակա Չիչուայի անունից երեկոյան կտրվի պաշտոնական ընթրիք:

Լրահոս
0