Հայաստանում կստեղծվի ներգաղթյալների կենտրոն

© Sputnik / Евгений Биятов /  / Անցնել մեդիապահոցВ палаточном лагере для мигрантов
В палаточном лагере для мигрантов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շինարարության արժեքը գնահատվում է մեկուկես միլիոն դոլար։ Այդ փողերը կարող են տրամադրել արտաքին դոնորները։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Աբովյան քաղաքում նոր կենտրոն կկառուցեն ապաստան խնդրող ներգաղթյալների համար։ Այս մասին լրագրողներին հայտարարեց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը։

Ապագա շենքի համար` նախատեսված 120 մարդու համար, կառավարությունն արդեն հողատարածք է հատկացրել։ Իսկ շինարարության համար (դրա արժեքը գնահատվում է 1,5 մլն դոլար) ակնկալվում են դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններից։ Նախագծային աշխատանքները կազմել է «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (MIBMA) ծրագիրը, որը ֆինանսավորում է Եվրամիությունը։

Доллары США - Sputnik Արմենիա
Հայ միգրանտներին կօգնեն փողը տուն հասցնել

2017թ–ի հունվար–սեպտեմբերին Հայաստանում ապաստան է խնդրել 105 մարդ, այդ թվում` չորսհոգանոց ընտանիք Ադրբեջանից, Թուրքիայի երկու քաղաքացի, Իրանի` 25, Սիրիայի` 37, Ուկրաինայի` 10։ Նրանցից փախստականի կարգավիճակ են ստացել 56–ը, այդ թվում ադրբեջանական ընտանիքը, Ուկրաինայի չորս քաղաքացիները, Սիրիայի 42–ը (այս և նախորդ տարիների հայտերով)։

Նշենք, որ նման քաղաքացիներին ժամանակավոր կենտրոնում տրամադրվում է սնունդ` տարեցների տուն–ինտերնատների նորմերով (500 գրամ հաց, 200 գրամ կարտոֆիլ, 140 գրամ միս և այլն)։ Նրանց և իրենց ընտանիքներին ամսական հատկացվում է 100–ական գրամ օճառ, 250 գրամ լվացքի փոշի, մեկ տուփ ատամի մածուկ։

Լրահոս
0