00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի՞ց այրվեց Խոսրովը. նախարարն ամփոփում է անցնող տարին

© Sputnik / Karen YepremyanПожар в Хосровском лесу
Пожар в Хосровском лесу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բնապահպանության նախարարը չի բացառում, որ հրդեհների դեպքերը կարող են կրկնվել նաև հաջորդ տարի։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Անցնող ամռանը անտառային տարածք գրեթե չմնաց, որ չտուժեց հրդեհից, այսօր ամփոփելով անցնող տարին` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։ Այդուհանդերձ, այն, ինչ տեղի ունեցավ այս տարի, կարող է կրկնվել նաև հետագայում։

«Կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում այսպիսի դեպքերը լինելու են, և մենք պետք է պատրաստված լինենք»,- ասաց Մինասյանը։

Իսկ պատրաստվելու համար նախարարությունը նախատեսում է առաջիկայում հատուկ պահպանվող տարածքներում ներդնել նորագույն տեխնոլոգիաներ, մասնավորապես՝ արագ ահազանգող սարքավորումներ։ Սա, Արծվիկ Մինասյանի համոզմամբ, թույլ կտա պայքարել նաև որսագողերի դեմ։

Հաջորդ քայլը, նախարարի խոսքով, կարող է լինել առաջիկայում ստեղծվող անտառային պահպանության պետական ծառայությունը, որի աշխատակիցները, ի տարբերություն ներկայիս անտառապահների, ավելի մեծ իրավունք են ունենալու զենք կրելու և օգտագործելու։

Ինչ վերաբերում է Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում ամռանը բռնկված հրդեհին, Մինասյանը հայտնեց, որ նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է, պատճառները բացահայտված չեն։

Пожар в Бюракане - Sputnik Արմենիա
Կրակի ճանկում հայտնված Հայաստանը` Արտավան, Խոսրով, Նաիրիտ, Բյուրական...

Այդուհանդերձ, բնապահպանության նախարարը վերահաստատեց նախկինում առաջ քաշած իր վարկածն այն մասին, որ հրդեհը բնական բռնկման հետևանք չէր։

«Մեկ անգամ ասել եմ, էլի եմ ասում՝ այդ օրը տվյալ տարածքում կայծակ չի եղել։ Իսկ թե ինչից է բռնկել հրդեհը, կպարզի քննությունը»,- ասաց Մինասյանը։

Մինչ այդ հայտնի են հրդեհի՝ անտառին պատճառած վնասները։ Կատարված ուսումնասիրությունների համաձայն` հրդեհն ընդգրկել է 2200 հա, որից 110-ը՝ շատ վառված, 1200-ը՝ միջին, 525-ը՝ քիչ։ 365 հա տարածք չէր այրվել։

«Խոսրովի անտառ» արգելոցի հրդեհը բռնկել էր օգոստոսի 12–ին։ Տևական ժամանակ ԱԻՆ, ԶՈՒ, բնապահպանության աշխատակիցներին ու շարքային քաղաքացիներին չէր հաջողվում հրդեհը մարել։
Դեռ 4-րդ դարում Խոսրով Բ Կոտակ արքան Գեղամա լեռների հարավային լանջերը դարձրեց արքունիքի որսատեղի: Դարեր շարունակ Խոսրովի արգելոցը նշվում էր Հայաստանի պատմության մեջ որպես ազնվականների որսատեղի, և տարբեր շրջաններից, հատկապես Պարսկաստանից, բազմաթիվ ազնվացեղ կենդանիներ էին բերվում և բազմացվում Արգելոցում: 1958 թ-ին Խոսրովի անտառը պաշտոնապես հայտարարվեց արգելոց: Խոսրովի արգելոցը տեղակայված է Գեղամա լեռնավահանի հարավային դիրքադրության և Ուրծի ու Երանոսի լեռնաշղթաների հյուսիսարևմտյան լանջերին, Ազատ և Վեդի գետերի ավազաններում: Արգելոցը գտնվում է ծովի մակարդակից 1400-2250 մետր բարձրության վրա և գրավում է մոտ 23 հազար հեկտար տարածություն, որից 9000-ը պատված է անտառներով:
Լրահոս
0