Հայկական մսի թարմությունը կստուգեն սմարթֆոնով

© Sputnik / Asatur YesayantsМясной пассаж
Мясной пассаж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2018 թվականի հուլիսից անասնաբուժական փաստաթղթեր պետք է կիրառվեն բոլոր այն խանութներում ու հասարակական սննդի վայրերում, որոնք գործ ունեն մսի հետ։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի խանութներում 2018 թվականի հուլիսից մսի թարմությունը հնարավոր կլինի ստուգել սմարթֆոնի օգնությամբ։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը։

Мясной пассаж - Sputnik Արմենիա
Ձիու և էշի միսը վաճառվել է Մալաթիայի շուկայում. Քննչական կոմիտեի բացահայտումները

Այդ նպատակով տեսանելի վայրում հատուկ շտրիխ-կոդ կտեղադրվի։

2018 թվականի հուլիսի 1-ից շուկայում, խանութում և հասարակական սննդի կետում կարգելվի ցանկացած մսի վաճառք առանց այդ հավաստագրի։ Այն պետք է փակցված լինի տեսանելի հատվածում։ Ընդ որում, տեղեկանքի ժամկետը երեք օր է, որպեսզի վաճառողները հնացած մթերք չվաճառեն։

Նույն թղթի վրա կլինի նաև շտիխ-կոդ, որպեսզի գնորդը կարողանա սմարթֆոնը մոտեցնել և QR կոդի միջոցով տեսնել` երբ է կատարվել մորթը և ստուգել ամսաթիվը։

 

Լրահոս
0