Մոսկվայում տեղի ունեցած ՃՏՊ–ից մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան

© Sputnik / Григорий Сысоев /  / Անցնել մեդիապահոցНа западе Москвы автобус въехал в подземный переход
На западе Москвы автобус въехал в подземный переход - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատունը ստուգել է` արդյո՞ք այսօր Մոսկվայում տեղի ունեցած ՃՏՊ–ից մահացածների թվում կան հայեր։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Այսօր Մոսկվայում տեղի ունեցած ՃՏՊ–ից մահացածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան, հայտնում է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունը։

На западе Москвы автобус въехал в подземный переход - Sputnik Արմենիա
Ավտոբուսային վթար Մոսկվայում. լուսանկարներ` դեպքի վայրից

«Ռուսաստանի իրավապահ մարմինների հաղորդած նախնական տեղեկությունների համաձայն` Մոսկվայի արևմուտքում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` այսօր Մոսկվայում ավտոբուսը մտել է մետրոյի «Սլավյանսկի բուլվար» կայարանի ստորգետնյա անցում, ինչի հետևանքով կան զոհեր և տուժածներ։

Վերջին տվյալներով` պատահարի հետևանքով 4 մարդ զոհվել է, ևս 15-ը վնասվածքներ են ստացել։

Լրահոս
0