Արտակարգ իրավիճակ Պոլիտեխնիկում. կասկածելի արկղը ռեկտորի անունով է

CC BY 3.0 / Serouj / The SEUA on Teryan Str.Национальный политехнический университет Армении
Национальный политехнический университет Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բուհի տարածքում են արտակարգ իրավիճակների և ոստիկանության աշխատակիցները, ուսանողներին տարհանել են։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Պոլիտեխնիկ ինստիտուտի տարածքում հայտնաբերված արկղը ռեկտորի անունով է եղել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 10։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցում գտնվող Պոլիտեխնիկ ինստիտուտի տարածքում հայտնաբերել է կասկածելի արկղ։

«Արկղը հայտնաբերել է մաքրուհին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Այս պահին տեղում աշխատում են նաև Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները։

Դեպքի վայր պետք է ժամանեն սակրավորները, որպեսզի վերջապես պարզեն արկղի պարունակությունը։

Ուսանողությունն ու դասախոսական կազմն այս պահին տարհանվել է, և շենքում Հետախուզական աշխատանքներ են կատարում Ոստիկանության կինոլոգոները։

 

 

Լրահոս
0