Հայ միլիոնատիրոջ կինն այլևս չի դիմանում և վերադառնում է սիրած գործին

© AFP 2023 / KENA BETANCUR / Серена Уильямс
Серена Уильямс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թենիսի տարաբնույթ մրցաշարերի բազմակի հաղթող Սերենա Ուիլյամսը վերադառնում է կորտ։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը` ոչ պակաս հայտնի ամուսնու` Ալեքսիս Օհանյանի կինը, Աբու Դաբիում կմասնակցի Mubadala World Tennis Championship մրցաշարին։ Այս մասին նշված է մրցումների կայքում։

Алексис Оганян - Sputnik Արմենիա
Ալեքսիս Օհանյանը դստերը «ֆուտբոլի գնդակի» տեղ է դրել

Մրցաշարի երրորդ օրը նա կմրցի «Ռոլան Գարոսի» հաղթող Ելենա Օստապենկոյի հետ։

«Սերենա Ուիլյամսն ու Ելենա Օստապենկոն առաջին կանայք են, որ մասնակցելու են Mubadala World Tennis Championship-ին»,- նշված է հանդիպման ծանուցման մեջ։

Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող միջոցառումը (դեկտեմբերի 28-30) թենիսիստուհու առաջին ելույթը կլինի դստեր ծննդից հետո։

Ալեքսիս Օհանյանի ու Սերենա Ուիլյամսի փոքրիկը` Օլիմպիան, ծնվել է սեպտեմբերի 1-ին։

Լրահոս
0