Վրացի քրեական հեղինակությանը սպանել են Ստամբուլում

© Sputnik / Ruslan KrivobokВид на Голубую мечеть через пролив Босфор в Стамбуле, Турция
Вид на Голубую мечеть через пролив Босфор в Стамбуле, Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դավիթ Ալխանիշվիլին, որը որոշակի շրջանակներում հայտնի է «Դաթո Պանկիսկի» անունով, սպանվել է Թուրքիայում։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Ստամբուլում սպանել են Վրաստանի քաղաքացի, 36 տարեկան Դավիթ Ալխանիշվիլուն»։ Տեղեկությունը հաստատում են սպանվածի ծնողներն ու բարեկամները, հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Rustavi 2 հեռուստաընկերությանը։

Города мира. Вашингтон - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ն «սև ցուցակում» է ընդգրկել Ռուբեն Թաթուլյանին

Թելավի շրջանի Շալաուրի գյուղում բնակվող բարեկամների խոսքով, Ալխանիշվիլուն սպանել են այն պահին, երբ նա Ստամբուլի ռեստորաններից մեկում ճաշելիս է եղել։

Ալխանիշվիլին Վրաստանի Օմալո գյուղից է։ Այժմ իրականացվում է նրա դին հայրենիք տեղափոխելու գործընթացը։ Մահացածի ընտանիքի անդամները լրագրողներին պատմել են, որ դեկտեմբերի 22-ի երեկոյան Ալխանիշվիլին Ստամբուլի ռեստորաններից մեկում է եղել, երբ նրան զանգահարել և խնդրել են դուրս գալ։

Փողոցում անհայտ անձը կրակել է մի քանի անգամ։ Դեպքի վայր ժամանած բժիշկները չեն կարողացել փրկել տղամարդու կյանքը։

Հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն` Ալխանիշվիլին կապ է ունեցել հանցագործ աշխարհի հետ, և նրա սպանությունը համարում են քրեական հեղինակություն Զախարիա Կալաշովի մտերիմների վրեժը։ Կալաշովը` նույն ինքը «Շաքրո Մոլոդոյը», հայտնի օրենքով գող է։

Լրահոս
0