Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ճաղարյան. «Ինչպես ռուսական, այնպես էլ վրացական հատվածում տրանսպորտային կուտակումներ կան»

© Из личного архива Г.Чахаряна / Грант Чахарян
Грант Чахарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փոխգնդապետ Հրանտ Ճաղարյանը Վերին Լարսի վերաբերյալ մանրամասներ է հայտնում Sputnik Արմենիայի եթերում։
Հրանտ Ճաղարյան

«Օսեթիայից մեզ տեղեկացրին, որ տեղումները դադարել են, Վրաստանի հատվածում` նույնպես։ Այսօր կեսօրից հետո իրավիճակի փոփոխություն է սպասվում։ Սակայն սա զուտ վարկած է, որ տեսնենք` Լարսը կբացվի, թե ոչ։ Մենք մշտապես կապի մեջ ենք թե՛ Վրաստանի, թե՛ Օսեթիայի մեր գործընկերների հետ»,- ասաց Ճաղարյանը։

ԱԻՆ-ի պաշտոնական կայքում մշտապես թարմացվում է ճանապարհների վերաբերյալ տեղեկությունը, և բոլորը կարող են տեղեկանալ, թե ինչ իրավիճակ է տիրում Վերին Լարսում։

«Ինչ վերաբերում է տրանսպորտային կուտակումներին, ապա դրանք առկա են ինչպես ռուսական, այնպես էլ վրացական հատվածում։ Օգնության համար դեռ ոչ ոք ԱԻՆ չի դիմել։ Մեր գործընկերները հայտնում են, որ իրավիճակը բավականին կայուն է»,- ասաց Ճաղարյանը։

Նրա խոսքով, առայժմ արգելափակված ավտոմեքենաներ կան միայն Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին։ Ուղևորներին, վարորդներին դուրս են բերել այդ տարածքից։

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեխնիկան սկսել է արդեն աշխատել, և հավանաբար որոշ ժամանակ անց իրադրությունը դրական ընթացք կստանա։

Լրահոս
0