Ձերբակալվել է Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը. ԶԼՄ–ներ

© Sputnik / Margarita Nekrasova / г. Баку
г. Баку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանությունն այսօր հարցաքննության է հրավիրել նախկին փոխնախարարի եղբորը։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևին երեկ`դեկտեմբերի 25-ին, ձերբակալվել են Բաքվի քաղաքային այգիներից մեկում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

В Армении впервые состоялся конкурс беспилотных летательных аппаратов - Sputnik Արմենիա
Ադրբեջանի ՊՆ–ի երևակայական նվերն Իլհամ Ալիևի ծննդյան տոնին

Ղազիևի ձերբակալության մասին հայտնել է նրա եղբայրը՝ Ռահաբ Ղազիևը: Նա նշել է, որ իրեն դեռևս չեն հայտնել եղբոր ձերբակալության պատճառը։ Ռահաբ Ղազիևը ձերբակալության մասին զանգը ստանալուց հետո շտապել է ոստիկանական բաժանմունք, սակայն նրան ասել են, որ ներկայանա դեկտեմբերի 26-ի առավոտյան:

Ադրբեջանի իրավապահ մարմինները դեռ չեն տարածել նախկին նախարարի ձերբակալության մասին հաղորդագրություն:

Ղազիևն Ադրբեջանի պաշտպանության նախարարն է եղել 1992-1993 թվականներին և մեղադրվել է ադրբեջանական դատարանի կողմից Արցախի Շուշի քաղաքը «թշնամուն հանձնելու» համար, ինչը որակվել է որպես պատերազմական հանցանք: Ղազիևին դատապարտել էին մահապատժի, ավելի ուշ վճիռը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: 2005 թվականին նախկին նախարարը համաներման է արժանացել:

Լրահոս
0