Ադրբեջանցիներին «հայկական» սառնարան են վաճառել. լուսանկար

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
LG ընկերության ներկայացուցչությունից հայտնել են, որ իրենց սառնարաններն առաքվում են ոչ միայն Ադրբեջան, այլև այլ երկրներ։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Բաքվի էլեկտրոնիկայի խանութներից մեկում գնորդները հայերեն պիտակով սառնարան են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։ «Գտածոյի» մասին խմբագրությանը հաղորդել է Baku Electronics էլեկտրոնիկայի վաճառքի ցանցի այցելուն։

Глава Чеченской Республики Рамзан Кадыров - Sputnik Արմենիա
Արա Գևորգյանը տոլմա չէ, բայց վիճաբանության առարկա է. Քադիրովի գրառումը թափ է տվել ադրբեջանցիներին

Baku Electronics-ի պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ հայերեն գրություն գտել են միայն մեկ մոդելի վրա։

Նրա խոսքով, երբ ընկերության մենեջերներն իմացել են այդ մասին, նշված ապրանքը հանել են վաճառքից։

«Սխալը թույլ է տրվել Հնդկաստանի արտադրության LG սառնարանների իրացման ժամանակ», — հաղորդել է Baku Electronics-ի ներկայացուցիչը։

© Sputnik / Rumiya Tagızada / «Հայկական» սառնարանը
Этикетка на холодильнике в Бинагадинском филиале сети магазинов Baku Electronics - Sputnik Արմենիա
«Հայկական» սառնարանը

Ադրբեջանում LG ընկերության ներկայացուցչությունից էլ հայտնել են, որ իրենց սառնարաններն առաքվում են ոչ միայն այդ երկիր, այլ նաև տարածաշրջանի այլ երկրներ։ Թյուրիմացությունը տեղի է ունեցել ապրանքների փաթեթավորման և առաքման ժամանակ։

«Կարճ ժամանակում սխալն ուղղելու համար կենտրոնական գրասենյակից մեզ ադրբեջաներեն պիտակներ կուղարկեն», — նշել են ընկերությունից։

Լրահոս
0