Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Forbes-ի այս տարվա վարկանիշով Հայաստանը հետընթաց է ապրել»

© Sputnik / Aram Nersesyan / Руководитель Центра инновационных и институциональных исследований Армянского государственного экономического университета Атом Маргарян
Руководитель Центра инновационных и институциональных исследований Армянского государственного экономического университета Атом Маргарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանն անդրադառնում է Forbes ամսագրի վարկանիշային ցուցակին։ Վերջին վարկանիշում Հայաստանը բիզնեսի վարման մակարդակով 88-րդ տեղում է։ Ի դեպ, մեր տարածաշրջանում Հայաստանն, այս վարկանիշով ամենավատ դիրքում է։ Վրաստանը 52-րդ տեղում է, Ադրբեջանը 70-րդ։
Ատոմ Մարգարյան

«Այս տարի մեր երկիրը նախորդ տարվա համեմատ բավական հետընթաց է ունեցել` 75-րդ հորիզոնականից հասնելով 88-րդ հորիզոնական։ Այս տարվա վարկանիշի առանձնահատկությունն այն է, որ վարկանիշ ձևավորողը հիմնականում հիմնվել է 2016թ-ի իրողությունների վրա, իսկ դրանք անբարենպաստ էին ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի այլ երկրների համար»,- ասաց Մարգարյանը։

Յուրաքանչյուր երկրի վարկանիշ, Մարգարյանի դիտարկմամբ, գնահատվում է 15 առանձին ցուցանիշներով` թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ մարդու իրավունքների, թե՛ տարածաշրջանային ռիսկերի տեսակետից։

Լրահոս
0