Երևանցի խաղամոլը ջարդել է եղբոր ավտոմեքենան ու հափշտակություն բեմականացրել

© Sputnik / Asatur Yesayants / Улица Г. Лусаворича в Ереване
Улица Г. Лусаворича в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
12 մլն դրամի խաղադրույք կատարած երիտասարդը հափշտակություն է բեմականացրել ու հավաստիության համար ջարդել եղբոր ավտոմեքենան։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 25-ի երեկոյան երևանցի մի երիտասարդ եղբորը խնդրել է իր ավտոմեքենայով գալ ու արագ հասցնել 12 մլն դրամ։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նույն օրը երեկոյան նա վերադարձել է տուն և հայտնել, որ Դավիթ-Բեկի փողոցում ինչ-որ մարդիկ հարձակվել են իր վրա, դիմացից ու հետևից շրջափակել և ջարդուփշուր են արել ավտոմեքենան, ծեծել իրեն ու հափշտակել ամբողջ գումարը։

Եղբայրը դիմել է ոստիկանություն։ Նույն օրը` 23.00-ին, եղբորը` 1977 թ. ծնված Գ. Բ.-ին, հրավիրել են Էրեբունու բաժին, որտեղ նա խոստովանել է, որ իրենից գումար չեն հափշտակել, որևէ մեկն իրեն ծեծի չի ենթարկել, իսկ 12 մլն դրամն ինքը բուքմեյքերական կայքում խաղադրույքներ է կատարել և տանուլ տվել։

Իսկ հարձակման պատմությունը հորինել ու եղբոր ավտոմեքենան էլ ջարդել է ընտանիքի անդամներից իրականությունը թաքցնելու համար:

Լրահոս
0