00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՆԱՏՕ–ի «ճարպիկ» ոգին. Վրաստանը Հայաստանին հրավիրել է «բաց թողած» զորավարժություններին

© AFP 2024 / VANO SHLAMOVМеждународные учения Agile Spirit-2017
Международные учения Agile Spirit-2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանին հրավիրել են ՆԱՏՕ–ի զորավարժություններին։ Նախորդ անգամ Երևանի չմասնակցելը շատ հարցեր է ծնել։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հույս է հայտնել, որ 2018թ-ին հայ և վրացի զինվորականները կմասնակցեն «Արժանի գործընկեր» (Noble Partner) և «Ճարպիկ ոգի» (Agile Spirit) բազմազգ զորավարժություններին: Այս մասին հայտնում է Նովոստի-Գրուզիան` ներկայացնելով ՀՀ ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանի և նրա վրացի գործընկեր Իզորիայի հետ հանդիպման արդյունքները։

Հայաստանի պաշտպանության նախարարը Թբիլիսիում է գտնվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցի շրջանակում` կառավարական պատվիրակության կազմում։

«Կողմերը քննարկել են միջազգային խաղաղապահ առաքելություններում վրացական և հայկական զինվորականների մասնակցությունը, որոնք կողք կողքի պայքարում են աշխարհում խաղաղության և կայունության համար։ Լևան Իզորիան հույս է հայտնել, որ 2018թ-ին «Արժանի գործընկեր» (Noble Partner) և «Ճարպիկ ոգի» (Agile Spirit) բազմազգ զորավարժությունների կմասնակցեն հայ և վրացի զինվորականները», — ասվում է հաղորդագրությունում։

Noble Partner և Agile Spirit զորավարժությունները վերջին մի քանի տարում անցկացվում են Վրաստանում։ Այս տարի Agile Spirit զորավարժությունները Վրաստանում անցկացվել են սեպտեմբերի 3-11-ը։ Մեկնարկից առաջ հայտարարվել էր, որ զորավարժություններին կմասնակցեն նաև հայ զինվորականները։ Սակայն վերջին պահին Երևանը հրաժարվել էր մասնակցությունից։

ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ Երևանի որոշման մեջ «ոչ մի տարօրինակ» բան չկա, և Հայաստանն ինքնուրույն որոշում է կայացրել։

Իզորիան նաև առաջարկել է հայ զինվորականներին մասնակցել Սաչխերում գնդապետ Բեսիկ Կուտատելաձեի լեռնային նախապատրաստության դպրոցի զորավարժություններին։

Ավելի վաղ Իզորիան և Սարգսյանը հանդիպել են Թբիլիսիում 2016թ-ին։ Այդ ժամանակ նրանք երկկողմ համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։

Վրաստանի պաշտպանության նախարարությունում համոզված են, որ հայ-վրացական հարաբերությունները ռազմական ոլորտում ավելի արդյունավետ և ինտենսիվ կլինեն 2018թ-ին։

Լրահոս
0