Հայաստանից ավելի շատ գումար դուրս է բերվում, քան ներդրվում, կամ իրական եկամուտները թաքցնելու ձև

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցДенежные купюры России и США
Денежные купюры России и США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2017թ–ի առաջին 9 ամիսներին Հայաստանից արտահանվել է 1 մլրդ 24 մլն դոլար, ներդրվել 472 մլն. Ուր են գնացել գումարներն ու ինչ նպատակով` մեկնաբանում է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանից դեպի օֆշորային գոտիներ է փոխանցվել 1 մլրդ 24 մլն դոլար։

Այս ցուցանիշը, որքան էլ խոսուն է, բայց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը խորհուրդ է տալիս դրանից չանհանգստանալ և չմեկնաբանել որպես երկրից կապիտալի արտահոսք։

«Դա ընդհանուր ներդրումների գումարն է` ստացումներ և մարումներ, ապրանքներ։ Շատ դեպքերում փողը դուրս է գալիս երկրից, որպեսզի դառնա սարքավորում, հումք և վերադառնում որոշակի ինվեստիցիոն ապրանքների տեսքով»,– պարզաբանում է Ատոմ Մարգարյանը։

Денежные купюры - Sputnik Արմենիա
Օֆշոր` երկրից կապիտալի արտահոսք կազմակերպելու և փողերը թաքցնելու միջոց

Այդուհանդերձ, Ատոմ Մարգարյանը չի ժխտում, որ երկրից արտահոսած գումարների որոշակի մասն իրական եկամուտները թաքցնելու նպատակ են հետապնդում։

«Հասկանալի է` մի մասը հարկերը որոշակիորեն թաքցնելու, օֆշորներ արտահանելու նպատակ են հետապնդում` այնտեղ ձևակերպված ընկերությունների միջոցով։ Սրանք հայտնի սխեմաներ են, որոնց դեմ պայքարը 2013թ–ից աշխարհում մեծ թափ է ստացել, զարգացած երկրները ձևավորել են որոշակի ֆորմատներ»,– ասում է տնտեսագետը։

Ի դեպ, 2017թ–ի հունվար–սեպտեմբերի ամիսներին Հայաստանից արտահանված 1 մլրդ 24 մլն դոլարը հիմնականում ուղևորվել է այնպիսի հայտնի օֆշորային գոտիներ, ինչպիսիք են Ջերսին, Կիպրոսը, Լյուքսեմբուրգը, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան, Բելիզը և այլն։

Ի տարբերություն գումարների արտահոսքին, ներհոսքն այս տարվա 9 ամիսներին անկում է ապրել։ Եթե 2016թ–ին Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումները 505.5 մլն դոլար էին կազմել, ապա այս տարի օտարերկրյա ներդրողները մեր երկիր 472 մլն դոլար են բերել։

© Sputnik / Aram Nersesyan / Ատոմ Մարգարյան
Руководитель Центра инновационных и институциональных исследований Армянского государственного экономического университета Атом Маргарян - Sputnik Արմենիա
Ատոմ Մարգարյան

Թիվ մեկ ներդրողը Հայաստանում շարունակում է մնալ ՌԴ–ն, որի ներդրումների հիմանական ուղղություններն են հանքարդյունաբերությունն ու էներգետիկան։

Օֆշորային երկրներից ներդրումները նվազել են հատկապես Լյուքսեմբուրգից ու Մեծ Բրիտանիայից։

Լրահոս
0