Հայաստանի նախագահը «Սպիտակ արջին» պարգևատրել է անձնական զենքով

© Sputnik / Asatur Yesayants / Церемония чествования десяти лучших спортсменов Армении
Церемония чествования десяти лучших спортсменов Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դատելով տուփի չափերից` ամենայն հավանականությամբ, դա կարող է անվանական ատրճանակ լինել։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի— Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով` Ռիոյի Օլիմպիադայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին պարգևատրել են անվանական զենքով։

Гагик Царукян за рулем своего Роллс Ройса - Sputnik Արմենիա
Ծառուկյանը Հայաստանի լավագույն տասը մարզիկներին ավտոմեքենաներ է նվիրել

Ալեքսանյանին զենքը Մարզահամերգային բեմում հանձնել է բեմում հանձնել է հենց նախագահը` Հայաստանի տասը լավագույն մարզիկների մեծարման երեկույթին։

«Ձեր հաղթանակները մեզ համար մեծ արժեք ունեն։ Դուք ձեր օրինակով հազարավոր մարդկանց եք ոգեշնչում», – ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ հանձնարարական է տրվել հայկական սպորտի զարգացման հարցում ներգրավել Սփյուռքի ներկայացուցիչներին։

Բացի լավագույն տասնյակից, ՀՀ նախագահից առանձին մրցանակներ ստացան մի քանի այլ մարզիկներ ու սպորտի գործիչներ։ Նրանց շարքում են Լևոն Ջուլֆալակյանը, Փաշիկ Ալավերդյանը, Տիգրան Կիրակոսյանը, Հովհաննես Բաչկովը, Սիմոն Մարտիրոսյանը, Լևոն Հայրապետյանը, Դավիթ Թորոսյանը։

© Sputnik / Asatur Yesayants / Նախագահը նվեր է հանձնել Արթուր Ալեքսանյանին
Церемония чествования десяти лучших спортсменов Армении - Sputnik Արմենիա
Նախագահը նվեր է հանձնել Արթուր Ալեքսանյանին

Դեկտեմբերի 25–ին հայտարարվել են Հայաստանի լավագույն տասը մարզիկները։ Նրանց ընտրել են ՀՀ քաղաքացիները` սմս–քվեարկության միջոցով (դեկտեմբերի 11–ից) ու մարզական լրագրողները։

Լրահոս
0