00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օլեգ Տաբակովին արհեստական կոմայի մեջ են գցել

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցХудожественный руководитель-директор Московского художественного театра имени А. П. Чехова Олег Табаков
Художественный руководитель-директор Московского художественного театра имени А. П. Чехова Олег Табаков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի խորհրդային և ռուս դերասան, Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնի ղեկավար Օլեգ Տաբակովին արհեստական կոմայի մեջ են գցել, հայտնում է Рен-ТВ հեռուստաալիքը։

Բժիշկները ստիպված էին դիմել այս քայլին, որպեսզի հիվանդության դեմ պայքարից թուլացած օրգաններից ծանրաբեռնվածությունը հանեն։ Որպես կանոն, նման կերպ վարվում են այն հիվանդների հետ, որոնց վիճակը երկար ժամանակ չի բարելավվում։

Сбор труппы и начало нового сезона в театре под руководством Олега Табакова - Sputnik Արմենիա
Օլեգ Տաբակովի ինքնազգացողությունը վատացել է, դերասանը կոմայի եզրին է. ԶԼՄ

Օլեգ Տաբակովի հրատապ հոսպիտալացման մասին հայտնի էր դարձել նոյեմբերի վերջին։ Միլիոնավոր ռուսաստանցիների կողմից սիրված արտիստին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Ծանր հիվանդության պատճառով Օլեգ Տաբակովի մասնակցությամբ Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնում բեմադրված թատերական ներկայացումները ստիպված էին չեղարկել։ Հիվանդանոց տեղափոխվելուց մի քանի օր անց Տաբակովը հրատապ վիրահատություն է տարել, տրախեոստոմիա էին իրականացրել, արհեստական շնչառության սարքին միացնելու համար։

Ավելի վաղ հայտնել էին, որ Տաբակովը վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել, կասկածում էին, որ նա ծանր թոքաբորբ է տանում։

Օլեգ Տաբակովը թատրոնի և կինոյի խորհրդային և ռուս դերասան ու ռեժիսոր է, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1988)։ ԽՍՀՄ (1967) և ՌԴ (1997) պետական մրցանակների դափնեկիր։ «Հայրենիքի նկատմամբ ունեցած վաստակի համար» շքանշանի ասպետ։

82-ամյա Տաբակովը երկար տարիներ զբաղեցնում է Չեխովի անվան ՄԳԹ–ի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ Նա նաև Օլեգ Տաբակովի ղեկավարության տակ գտնվող թատրոնի («Տաբակերկա») գեղարվեստական ղեկավարը և հիմնադիրն է։ Տաբակովը «Саратовские страдания» վավերագրական մելոդրամայի փառատոնի նախագահն է։ Նա նաև անդամակցում է Ռուսաստանի նախագահին առընթեր մշակույթի և արվեստի խորհրդին:

Լրահոս
0