Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մելիք–Շահնազարյան. «Միջնորդներն ու հայկական կողմը խոսում են մեկ լեզվով, իսկ ադրբեջանականը`մի այլ»

© Sputnik / Asatur Yesayants / Грант Мелик-Шахназарян
Грант Мелик-Шахназарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծում է անցնող` 2017–ը` ղարաբաղյան հակամարտության բանակցությունների առումով։
Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետի խոսքով` բանակցային գործընթացը դեռ փակուղային իրավիճակում է, և ինքը չէր շտապի ասել, որ 2017–ը ինչ-որ լուծում բերեց։

«Կարծես կոնսպիրացիայի տարի դարձավ, տարիներով ձգձգված բանակցային գործընթացին յուրատեսակ հանգուցալուծում բերեց 2016–ի ապրիլը։ Դրանից հետո տեղի ունեցան հանդիպումներ երկրների ղեկավարների միջև։ Բայց Բաքու վերադառնալով` ադրբեջանական կողմը մերժում էր պայմանավորվածությունները և չէր կատարում դրանք»,–ասում է Մելիք–Շահնազարյանը։

Քաղաքագետը նկատում է, որ այս մոտեցումը բարդ դրության մեջ է դրել հենց ադրբեջանական կողմին։ Արդյունքում` միջնորդներն ու հայկական կողմը խոսում են մեկ լեզվով, իսկ ադրբեջանականը`մի այլ։

Լրահոս
0