Հայ երիտասարդը հայտնվել է Բելառուսի ամենացանկալի փեսացուների ցանկում. լուսանկարներ

© Sputnik / Михаил Фомичев /  / Անցնել մեդիապահոցСаксофонист Павел Аракелян
Саксофонист Павел Аракелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բելառուսցի աղջիկների շրջանում 32 տարեկան Պավել Առաքելյանը սեքս–խորհրդանիշի համբավ ունի։

ԵՐԵՎԱՆՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Երաժիշտ և բոդիբիլդեր Պավել Առաքելյանի անունն ընդգրկվել է Բելառուսի ամենացանկալի փեսացուների ցուցակում։ Այս մասին գրում է nina.nn.by-ն։

«Պավելը հայ է, մինչև 3 տարեկանն ապրել է Բաքվում, հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Բելառուս։ Նշենք, որ մեր երկիրը դրանից շատ բան է շահել։ Պավելը համարվում է Բելառուսի լավագույն սաքսոֆոնահարը, իսկ նրա մարզական կազմվածքը սև ու սպիտակ նախանձ է ծնում»,- գրում է հոդվածի հեղինակը։

Պավելի հաջողություններն անտարբեր չեն թողնում բելառուսցի կանանց։

«Այսօր Առաքելյան-սաքսոֆոնահարը (նա նաև ստեղնահար է, ֆլեյտահար ու կոմպոզիտոր) երկրորդ պլան է մղվել` առջևում թողնելով Առաքելյան-մարզչին ու բոդիբիլդերին։ Հնարավոր է` երբ բելառուսները զանգվածաբար տարվեն ջազով, երաժշտությունը կրկին առաջին տեղում հայտնվի Պավելի կյանքում»,- նշված է հոդվածում։

Հեղինակն ավելացնում է, որ այս հիասքանչ տղամարդը նաև շատ համեղ ուտեստներ է պատրաստում։

«Երազանք է, ոչ թե փեսացու»,- եզրակացնում է հոդվածագիրը։

Պավել Առաքելյանը ծնվել է 1985 թվականին Բաքվում, 1988-ին Մինսկ տեղափոխվելուց հետո երաժշտական կրթություն է ստացել Բելառուսում։ 2000 թվականին ընդունվել է Գլինկայի անվան երաժշտական ուսումնարանի սաքսոֆոնի բաժին, որն ավարտել է 2004 թվականին։

 

Լրահոս
0