00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի «աբխազական» գերությունը. ինչպե՞ս գործարկել Վրաստան–Ռուսաստան առևտրային միջանցքները

© Sputnik / Владимир Попов / Անցնել մեդիապահոցУчасток железной дороги в Абхазии. Архивное фото.
Участок железной дороги  в Абхазии. Архивное фото. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանն օգտագործում է առևտրային միջանցքների գործարկման հարցը, որպեսզի հավասարակշռի Ադրբեջանի ազդեցությունը, կարծում են փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Գոյություն ունի իրական ձևաչափ, որի դեպքում կգործեն Հայաստանից և Վրաստանից դեպի Ռուսաստան գնացող տրանսպորտային միջանցքները` Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքով, Sputnik Արմենիային ասաց Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի կովկասյան հետազոտությունների հատվածի ղեկավար Արթուր Աթաևը։

Բերնում կայացած բանակցությունների արդյունքում Վրաստանի Եկամուտների ծառայությունը (գործում է երկրի ֆինանսների նախարարությանն առընթեր) դեկտեմբերի 19-ին պայմանագիր է ստորագրել շվեյցարական SGS ընկերության հետ, որը պետք է բեռների մոնիտորինգ ապահովի «Մաքսային վարչարարության մեխանիզմների և ապրանքների մոնիտորինգի հիմնական սկզբունքների մասին» 2011թ-ի վրաց-ռուսական համաձայնագրի շրջանակում։

Автомобильный пункт пропуска Верхний Ларс открылся на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Համատարած ֆորս–մաժոր. ինչպես Հայաստանը պետք է «սանձահարի» Ռուսաստան գնացող ճանապարհը

Համաձայնագիրը ստորագրվել էր այն ժամանակ, երբ Թբիլիսին հանել էր Ռուսաստանի` Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու վետոն։

Նրա խոսքով` Վրաստանը վերահսկողություն է պահանջում «ներքին» փոխադրումների վրա (Ռուսաստանի և Աբխազիայի կամ Ռուսաստանի և Հարավային Օսեթիայի միջև)։ Եթե այդ գործոնը չլինի, ապա առիթ կծագի բանակցությունների համար, թեև դրանք պաշտոնական բնույթ չեն կրի, որովհետև Վրաստանը չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի քաղաքական լեգիտիմությունը։

«Առևտրային միջանցքները գործարկելու ձևաչափ կա։ Գլխավորը` Վրաստանը չպնդի, որ տարանցիկ բնույթ չունեցող բեռները (օրինակ` Վլադիկավկազ-Ցխինվալ) շվեյցարացիների հսկողության ենթարկվեն», — ասաց Աթաևը։

Նրա խոսքով` այդ դեպքում Աբխազիան և Հարավային Օսեթիան ինչ-որ զիջումների կգան։ Իսկ տարանցիկ բեռները կարող են կապարակնքված գնալ և հաշվի առնվել շվեյցարացիների կողմից։ Եթե Վրաստանը չհրաժարվի դրանից, ապա դժվար կլինի դիրքորոշման փոփոխությունը, մասնավորապես` Սուխումում։

«Աբխազիայի քաղաքական վերնախավը շատ կոշտ է տրամադրված։ Կայացած պետական կրթությունը և նրանց ձայնը, քաղաքական կարգավիճակը և կշիռն աներեր կլինեն այդ հարցում», — ասաց Աթաևը։

Նա նշեց, որ այդ հարցում Ռուսաստանի մոտ գերակշռում են տնտեսական շահերը, Վրաստանը նույնպես շահագրգռված է տրանսպորտային միջանցքներ բացելու հարցում, քանի որ այդ համաձայնագրում երկրի տարածքային ամբողջականության որոշակի ճանաչում է տեսնում։

Միաժամանակ, Աբխազիան և Հարավային Օսեթիան, ինչպես նաև Հայաստանն ուղղակիորեն ներգրավված չեն գործընթացում, թեև Երևանի համար միջանցքների բացումից օգուտն ակնհայտ է, հատկապես, Վերին Լարսում պարբերաբար ծագող խափանումների պայմաններում։ Նրա խոսքով` խնդիրն այն է, որ բոլոր երեք մասնակիցների դիրքորոշումը հաշվի չի առնվում։

Пограничный контрольно-пропускной пункт «Бавра» на границе Армении и Грузии. - Sputnik Արմենիա
Ի՞նչ չարժե գնել վրացական սահմանին․ միամիտ հայերին կեղծ ապրանքներ են վաճառում

«Իմ կարծիքով` լոբբիստական գործողություններն առայժմ անբավարար են։ Մոսկվայի հայ համայնքն ինչ-որ քայլեր է արել Իվանիշվիլիի (Վրաստանի նախկին վարչապետ. խմբ) օրոք, բայց դրանք բավարար չեն եղել աբխազական երկաթուղու բացման մասին խոսակցություններն արդիականացնելու համար», — նշեց Աթաևը։

Նրա խոսքով` Երևանի լոբբիստական ներուժը բավարար չէ Հարավային Օսեթիայի և Աբխազիայի քաղաքական վերնախավերի հետ աշխատելու համար։

«Բոլորը կշահեն այդ տրանսպորտային միջանցքների գործարկումից։ Չի շահի միայն Ադրբեջանը, որն իր ԶԼՄ-ներում կոշտ է արձագանքում այդ գործընթացներին։ Դեռ նոյեմբերին պահանջել է, որ բացվելու դեպքում այդ միջանցքներով ռազմական արտադրանք չտեղափոխվի», — ասաց Աթաևը։

Նա նշեց, որ այդ հարցում առավել պասիվ է Աբխազիան։ Աբխազական քաղաքական վերնախավը, չնայած հայ բնակչության առկայությանը, երկաթուղու վերաբերյալ հայտարարություններ չի անում։

Ինչ վերաբերում է Հարավային Օսեթիայի ղեկավարի հայտարարություններին, որ ՀՕ-ն պատրաստ է դիտարկել Վրաստանի հետ առևտրատնտեսական սահմանը բացելու հարցը, ապա այդ հայտարարությունը բավականին աղոտ է եղել։ Մյուս կողմից, նրա խոսքով, ՀՕ-ում նկատվում է որոշակի արդյունաբերական աճ, կան որոշակի նախագծեր, որոնք հեռանկարում պետք է աշխատեն Հարավային Կովկասի շուկայի վրա։

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Վրաստանի կողմից պայմանագրի ստորագրումը երկար գործընթացի հերթական քայլն էր։ Նա հիշեցրեց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի` Մոսկվա և Թբիլիսի կատարած այցելությունների մասին, որոնցից հետո նա հայտարարել էր, որ Վերին Լարսի այլընտրանքի հարցում «ամեն ինչ լավ կլինի, և գործընթացը մեկնարկել է»։

«Վերջին ամիսներին, ամենայն հավանականությամբ, այդ հարցի շուրջ լուրջ բանակցություններ են ընթացել, որոնց, բնականաբար, ակտիվ մասնակցություն է ունեցել Ռուսաստանը։ Վրաստանի վարչապետի` Լարսը փակվելու դեպքում Հայաստանին և Թուրքիային հնարավոր միջանցք տրամադրելու մասին հայտարարությունը պատահական չէր», — ասաց Հակոբյանը։

Автомобильный пункт пропуска Верхний Ларс открылся на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Լույս` միջանցքի վերջում. Հայաստանը կազատվի՞ Վերին Լարսի խնդրից

Նրա կարծիքով` Վրաստանը բազմավեկտոր քաղաքականություն է վարում և փորձում հավասարակշռել ադրբեջանական գործոնը երկրում, այդ թվում` մյուս տարածաշրջանային «խաղացողների» հաշվին, ուստի ցանկանում է օգտագործել տրանսպորտային միջանցքների քարտեզը։

Նա նշեց, որ Վրաստանը բազմիցս հայտարարել է, որ միջանցքները բացելու խնդիրը քաղաքական բնույթ է կրում։ Հնարավոր է, որ հիմա Թբիլիսին փորձում է փոխհատուցել քաղաքական խնդիրները տնտեսական օգուտներով։

Հակոբյանը կարծում է, որ Հարավային Օսեթիայի և Աբխազիայի տարածքներով միջանցքներ բացելու մասին խոսելը դեռ վաղ է։ Բացի այդ, քաղաքական տեխնոլոգի կարծիքով, Ռուսաստանի ուղիղ շահն այդ ուղիների բացման մեջ առայժմ չի երևում։

«Առայժմ հիմնական շահագրգիռ երկիրը Հայաստանն է։ Եթե Ռուսաստանն ինչ-որ շահագրգռվածություն ունի, ապա այն պետք է կապված լինի Հայաստանի` որպես ռազմավարական գործընկերոջ հետ», — ասաց Հակոբյանը։

Առայժմ հասկանալի չէ, թե ինչ կստանա Ռուսաստանը, բայց նրա շահը կարող է դրսևորվել այլ հարցերում, քանի որ քաղաքականության մեջ ամեն ինչ իր գինն ունի։

2017թ-ի ամռանը ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Զուրաբ Աբաշիձեն պայմանավորվել են ձեռնամուխ լինել 2011թ-ին Ռուսաստանի և Վրաստանի միջև ստորագրված «Առևտրային միջանցքների մասին» պայմանագրի իրագործմանը։

Համաձայնագրի պայմանների համաձայն` Ռուսաստանի առևտրային միջանցքները պետք է անցնեն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքներով, որոնք չեն գտնվում Վրաստանի իշխանությունների վերահսկողության տակ։ Միաժամանակ կողմերը պարտավորվել են միջազգային դիտորդներ հրավիրել` բեռների հոսքը և դրանց պիտակավորումը վերահսկելու համար։ Արդյունքում ընտրվել է շվեյցարական SGS ընկերությունը։

Լրահոս
0