Ստորերկրյա ցնցումը սպանել է իրանցուն, տուժածների թիվը հասնում է 60-ի

© AP Photo / IRWIN FEDRIANSYAH / Сейсмограф. Землетрясение
Сейсмограф. Землетрясение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրանի հյուսիսում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի- Sputnik. Իրանի հյուսիսում գտնվող Ալբորզ գավառում գիշերվա մեկին 4.2 մագնիտուդով, օջախի 12 կմ խորությամբ երկրաշարժ է գրանցվել, մեկ մարդ մահացել է, 57-ը` տուժել։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

«Մարդկանց տեղափոխել են հիվանդանոցներ, հրշեջներն ու փրկարարները լիակատար պատրաստականության են բերվել»,-հայտնել են տեղի իշխանությունները։

Իրանը գտնվում է սեյսմիկ բարձ ակտիվության գոտում, նախորդ երկրաշարժը գրանցվել էր անցած շաբաթ, որի հետևանքով մահացել էին 2, տուժել ավելի քան 100 մարդ։

Նոյեմբերին գրանցված երկրաշարժի հետևանքով ավելի քան 600 մարդ էր մահացել։

Լրահոս
0