Պարզվել է Մոսկվայի հրաձգության հետևանքով մահացած անձի ինքնությունը

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցРабота вневедомственной охраны ГУ МВД России
Работа вневедомственной охраны ГУ МВД России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անվտանգության ծառայության աշխատակիցն առաջինն է փորձել կանգնեցնել հրաձիգին, ինչի հետևանքով մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Մոսկվայի «Մենշևիկ» գործարանում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ մահացել է անվտանգության ծառայության 31-ամյա աշխատակից Ալեքսեյ Կոստիկովը (այլ աղբյուրների համաձայն` Օսիպով), հաղորդում է Mash ալիքը։

Сотрудники спецподразделения ОМОН - Sputnik Արմենիա
Մոսկվայում պատանդներ են վերցրել, կա զոհ. լուսանկար

Նա առաջինն է փորձել կանգնեցնել «Մենշևիկ» գործարանի ղեկավարին։

Տնտեսվարող սուբյեկտների գույքային վեճը հրաձգության է վերածվել դեկտեմբերի 27-ի առավոտյան «Մենշևիկ» գործարանի տարածքում։ Կոնֆլիկտի մասնակիցներից մեկը կրակել է ընդդիմախոսին և սպանել նրան, մի քանի մարդու պատանդ են վերցրել։

Այցելուներին կրակելուց բացի «Մենշևիկ» ֆաբրիկայի տնօրենը պատուհանից կրակել է անցորդների վրա։ Առնվազն 10 մարդ դիմել են ոստիկանություն, որոնք ստիպված են եղել թաքնվել հրաձիգից։

Դեպքի վայր է ժամանել Մոսկվայի ոստիկանության ղեկավար գեներալ Բարանովը։

Մոսկվայի միջնորդական դատարանը հունվարի 18-ին պետք է դիտարկեր «Մենշևիկ» գործարանի սնանկության մասին հայցը։

Լրահոս
0