Սերժ Սարգսյանի աշխատավայրում կադրային ջարդ է լինելու

© Sputnik / Asatur Yesayants / Резиденция Президента Армении
Резиденция Президента Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ժողովուրդ» օրաթերթը վստահեցնում է, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմում կրճատվելու են 159 հաստիք։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Հաջորդ տարի նախագահականում «կադրային ջարդ է» սպասվում. կրճատվելու է 159 հաստիք, և այսօրվա 417 աշխատակցից այնտեղ կմնա 258-ը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Պատճառը սահմանադրական փոփոխություններն են, և երբ Հայաստանն անցում կատարի խորհրդարանական կառավարման համակարգի, էապես կնվազեն նախագահի լիազորությունները, որոնք կպատվիրակվեն հանրապետության վարչապետին ու ԱԺ-ին»,- շված է հոդվածում:

Ըստ թերթի` բայց դեռևս որոշված չէ, թե կոնկրետ որ հաստիքներն են կրճատվելու:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը նշել է. «Դեռ հայտնի չէ, թե ՀՀ նախագահի աշխատակազմի որ հաստիքներն են կրճատվելու»:

Լրահոս
0