Սպանել են Ռիհաննայի եղբորը

© Sputnik / Asatur Yesayants /  / Անցնել մեդիապահոցПевица Рианна
Певица Рианна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երգչուհին Instagram–ի էջում եղբոր հետ համատեղ լուսանկար է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Բարբադոսում սպանել են երգչուհի Ռիհաննայի ոչ հարազատ եղբորը` 21 տարեկան Թեյվոն Քեյսին Ալեյնին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Պարբերականի տվյալով` երիտասարդը տեղական ժամանակով ժամը յոթին զբոսնել է Սենտ Մայքլ շրջանում, նրան մի տղամարդ է մոտեցել ու մի քանի կրակոց արձակել։

ԶԼՄ-ները գրում են, որ Ռիհաննան վերջին անգամ եղբորը տեսել է Ծննդյան տոնի գիշերը` դեկտեմբերի 25-ին։

«Չեմ կարողանում հավատալ, որ վերջին անգամ էի գրկել նրան, զգացել նրա մարմնի ջերմությունը»,- Instagram-ի իր էջում գրել է երգչուհին։

Սպանության պատճառները չեն նշվում։

Լրահոս
0