Քարդաշյանը Բուզովային հանգիստ չի տալիս. որ ռեփերի հետ են համեմատել հեռուստահաղորդավարին

© Sputnik / Екатерина Чеснокова /  / Անցնել մեդիապահոցПевица Ольга Бузова
Певица Ольга Бузова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուս դերասանուհի և երգչուհի Օլգա Բուզովան փորձել է նմանվել ամերիկացի հեռուստահաղորդավար Քիմ Քարդաշյանին և ռեփեր Face–ին։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Հեռուստահաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովան Instagram–ի իր էջում նոր կերպարով լուսանկար է հրապարակել, ինչն անմիջապես արձագանք է ստացել նրա հետևորդների կողմից։

Սոցցանցերի օգտատերերը նկատել են, որ երգչուհին ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից հետո, նրա նման իր մազերը երկնագույն է ներկել։

Լուսանկարի տակ նա գրել է, որ նման սանրվածքի համար նրան այժմ ոչ ոք տանից դուրս չի անի, քանի որ ինքն է իր գլխի տերը։

 

«Կարևորը ուժերիդ հավատալն է։ Շրջապատի կարծիքն ամեն օր փոխվում է», – գրել է Բուզավոն։

Լուսանկարում նա կրում է Gucci տարբերանշանով բլուզ։

Լուսանկարի տակ մեկնաբանություններ թողածների մեծ մասը Բուզովային համեմատել էր ռեփեր Face–ի հետ, որն իր թրեքերում պատմում է Gucci  նորաձևության տան նկատմամբ ունեցած իր սիրո մասին։ «Ֆեյսին ես կրկնում», – գրել էր օգտատերերից մեկը։

Մյուս օգտատերերը նրա հետ համակարծիք էին և ծիծաղել են հեռտուստահաղորդավարուհու արտաքին տեսքի վրա։

«Քո ինչին է պետք Ֆեյսին քո ինսթագրամում տեղադրելը», – կատակել է մեկ այլ օգտատեր։

Լրահոս
0