Հայաստանի Ժուռնալիստների միությունը նոր նախագահ ունի

© Из личного архива Сатик Сейранян / Сатик Сейранян
Сатик Сейранян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի Ժուռնալիստների միությունը 40 տարի ղեկավարած Աստղիկ Գևորգյանն աթոռը զիջել է ավելի երիտասարդ գործընկերոջը։ Միության անդամներն այսօր նոր նախագահ են ընտրել։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի ժուռնալիստների միության 12-րդ համագումարն այսօր նոր նախագահ ընտրեց «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանին:

Նրա միակ մրցակիցը միության անդամ, ԵՊՀ դասախոս Հարություն Ծատրյանն էր։

Սաթիկ Սեյրանյանի թեկնածությունն առաջադրել էին միության մի քանի անդամներ, Հարություն Ծատրյանն ինքնաառաջադրվել էր։

Անցկացված բաց քվեարկության արդյունքում, 57 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայներով միության նախագահ ընտրվեց Սաթիկ Սեյրանյանը։ Ծատրյանի օգտին ոչ ոք չքվեարկեց։

Նախագահից բացի համագումարն ընտրեց նաև նոր ղեկավար կազմ։ Միության նախագահի տեղակալ ընտրվեց Վարդան Ալոյանը։ Վարչության անդամներ դարձան Ռոլանդ Շառոյանը, Զավեն Խաչիկյանն ու Արտյոմ Երկանյանը։

Նշենք, որ Ժուռնալիստների միության նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանն այդ կառույցը ղեկավարել է 40 տարի շարունակ` 1977-1992 թվականներին` որպես ՀԽՍՀ Ժուռնալիստների միության պատասխանատու քարտուղար, 1992–ից` Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ։

Լրահոս
0