Քրեական քարոզչություն. Հայաստանում կարգելեն մարդկանց ցույցերի տանել

© Sputnik / Aida Ordyan / Выборы в НС РА. Голосование
Выборы в НС РА. Голосование - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրավախախտները կամ տուգանք կվճարեն, կամ նրանց կբանտարկեն. համենայնդեպս թղթի վրա։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել հանրապետության Քրեական օրենսգրքի փոփոխությունները. դրանք քրեական պատասխանատվություն են նախատեսում քարոզչությանը ստիպողաբար մասնակցելու համար, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Քրեական գործ - Sputnik Արմենիա
«ՍԱՍ»–ի թեմայով քրեական գործ է հարուցվել

Ինչպես հայտնեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, նման խախտում կատարելու համար նախատեսված է տուգանք` 700 հազարից մինչև 1 մլն դրամի չափով կամ 6 ամսից 1 տարի ժամկետով ազատազրկում։ Բացի այդ, առաջարկվում է արգելել օրինախախտներին մի շարք պաշտոններ զբաղեցնել. արգելքը կգործի 1-3 տարի ժամկետով։

Այն դեպքում, երբ մարդուն ստիպել են քարոզչությանը մասնակցել ծանրացնող հանգամանքներով (աշխատանքային դիրքի չարաշահում, բռնության սպառնալիք), առաջարկվում է պատժել 3-5 տարի ազատազրկմամբ` նույն արգելքով։

Բացի այդ, ընտրակաշառք առաջարկող միջնորդներին առաջարկվում է պատժել` սահմանելով տուգանք 500-700 հազար դրամի չափով կամ ազատազրկում` 1-3 տարով։ Պաշտոնատար անձանց դեպքում տուգանքի տարբերակը չի գործում. միայն ազատազրկում 2-5 տարով։

Նշենք, որ մարդուն ստիպել մասնակցել քվեարկությանն արդեն հետապնդվում է քրեորեն, դրա համար նախատեսվում է 2-2.5 մլն դրամ տուգանք կամ ազատազրկում 3-5 տարի ժամկետով։

Լրահոս
0