Հենրիխ Մխիթարյանի քույրն ակնարկել է` որ թիմ կտեղափոխվի եղբայրը

© Sputnik / Asatur Yesayants / Матч Армения - Польша
Матч Армения - Польша - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի ֆուտբոլիստի քույրը հետաքրքիր գրառում է կատարել, բայց հետո ջնջել է այն։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը` Մոնիկա Մխիթարյանը, ակտիվացրել է ֆուտբոլիստի` «Բորուսիա» տեղափոխվելու մասին խոսակցությունները։

ՄՅՈՒ-ից Մխիթարյանի հնարավոր տեղափոխության համատեքստում Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուները պարբերաբար կոչ են անում հայ ֆուտբոլիստին վերադառնալ գերմանական ակումբ:

Մխիթարյանի քույրն Instagram-ում հրապարակել է երկրպագուների մեկնաբանությունների լուսանկարները։

© Sputnik / Andranik Ghazaryan / Մոնիկա Մխիթարյանի գրառումը
Скрин twitter-поста Моники Мхитарян - Sputnik Արմենիա
Մոնիկա Մխիթարյանի գրառումը

«Հազարավոր դեղին սրտեր Հենրիխ Մխիթարյանի ինստագրամյան էջում»,- գրել է նա։

Մոնիկան ավելի ուշ հեռացրել է իր գրառումը:

Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016 թվականի հուլիսին։
Լրահոս
0