Իսլամական «ներխուժումը» Հայաստան. ի՞նչ դավեր են նյութում «արյուն տեսածները»

© Sputnik / Сергей Пятаков / Անցնել ֆոտոբանկСпецназ. Архивное фото
Спецназ. Архивное фото - Sputnik Արմենիա
«Իսլամական պետություն» արգելված ահաբեկչական կազմակերպության անդամը փորձել է մուտք գործել Հայաստան։ Այս տեղեկությունը հաստատել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Իսլամիստներին Հայաստանի դեմ կարող են օգտագործել «չուզողները», Sputnik Արմենիային ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Այսօր «Առավոտ» օրաթերթը գրել է. «Վստահելի աղբյուրից հայտնի է դարձել, որ մոտ 10 օր առաջ Հայաստանի ուժային կառույցները կանխել են միջազգային ահաբեկչական խմբավորում հանդիսացող «Իսլամական պետության» անդամներից մեկի՝ մեր երկիր մուտք գործելու փորձը: ԱԱԾ-ում այդ տեղեկությունը հաստատել են` հայտնելով, որ որոնողական աշխատանքների արդյունքում ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ կասկածվող այլ պետության քաղաքացու մուտքը երկիր արգելվել է»։

Բացի այդ, այսօր հայտնի է դարձել, որ 2017 թվականին Գյումրիում ռուսական ռազմակայանի զինծառայող Դմիտրի Յալպաևին սպանող տղամարդուն օգնել էին «Իսլամական պետության» կողմնակիցներ ներկայացած անձինք։

«Կա իրական վտանգ, որ «Իսլամական պետությունը» կներխուժի Հայաստան ու տարածաշրջան։ Մոտ մեկ ամիս առաջ Վրաստանում ԻՊ-ի հետ կապված արդեն հայտնի դեպք է եղել», — ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` շատ վերլուծաբաններ նշում են, որ Սիրիայում ու Իրաքում «Իսլամական պետության» պարտությունից հետո կազմակերպության անդամները կտեղափոխվեն այլ երկրներ, այդ թվում` հետխորհրդային երկրներ։

Այդպիսի վտանգ, Հակոբյանի խոսքով, կա նաև Հարավային Կովկասում` հաշվի առնելով, որ տարածաշրջանը Սիրիայի ու Իրաքի հարևանությամբ է գտնվում։

Убийство российского военнослужащего в Гюмри - Sputnik Արմենիա
Ռուս զինվորին սպանած հային օգնել են «Իսլամական պետության» կողմնակիցները

Քաղտեխնոլոգը կարծում է, որ Հայաստանի անվտանգության խորհրդի նիստում (դեկտեմբերի 15-ին) քննարկվել է հենց այդ հարցը, այլ ոչ թե ներքին իրավիճակը։

Հակոբյանը նշեց, որ իսլամիստների վերադարձը հայրենիք կամ այլ երկրներ չի նշանակում, որ նրանք կդադարեն գրոհային լինել։

«Հարցը միայն թաքնվելը չէ։ Չի բացառվում, որ այդ ուժերը գործողությունների այլ թատերաբեմ էլ օգտագործեն։ Դաշտային աշխատանքի հսկայական փորձ ունեցող, արյուն տեսած ու դրանից չզզվող իսլամիստներին որոշ ուժեր կարող են Հայաստանի դեմ օգտագործել», — ասաց Հակոբյանը։

Նա չի կարծում, որ «Իսլամական պետությունը» թիրախ է ընտրել Հայաստանը, միաժամանակ նա համոզված է, որ կան շատ ուժեր, որոնք կարող են օգտագործել այդ պաշարը։

Հայաստանի «չուզողների բանակում» են առնվազն երկու հարևանները։ Իսկ ավելի կոնկրետ, նրա խոսքով, դրա մասին պետք է իմանա ԱԱԾ-ն, որը, պաշտոնական տվյալների համաձայն, արգելել է ահաբեկիչների հետ կապի մեջ կասկածվող 960 անձանց մուտքը։

Արաբագետ Սարգիս Գրիգորյանն էլ իր հերթին նշեց, որ «Իսլամական պետությունն» «իրեն լավ է զգում» այն տարածքում, որտեղ մուսուլմաններ կան։

«Հայաստանն այդպիսի երկրների շարքում չէ։ Սակայն չի կարելի լիովին բացառել այդ հնարավորությունը, քանի որ «Իսլամական պետությունը» նախատեսում է ընդլայնվել, այդ թվում` Կովկասի հաշվին։ Երկու տարի առաջ ստեղծվել է ԻՊ-ի «Կովկասի վիլայեթը», որի անդամները աչքի են ընկել աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Վտանգը կա, ու այն բացառելը միամտություն կլինի», — ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` վտանգը կարող է մեծանալ Ադրբեջան ու Վրաստան վերադարձող իսլամիստների հետ զուգահեռ։ Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ուժային կառույցների լուրջ միջոցառումները ցույց են տալիս, որ Վրաստանում իրականացվող գործողությունների մեջ ներգրավվել են ԻՊ լուրջ գործիչներ։

Նրանց հաջողել է, ամենայն հավանականությամբ, Վրաստան ներխուժել Թուրքիայի տարածքով ։ Խոսքը մասնավորապես Ահմեդ Չատաևի մասին է։ Դա վկայում է, որ Վրաստանը ահաբեկիչների ուշադրության կենտրոնում է։

Армяно-иранская граница - Sputnik Արմենիա
«Իսլամական պետության» անդամը փորձել է մուտք գործել Հայաստան

Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ «Իսլամական պետությանը», ապա այն երկարատև պարտիզանական պատերազմի է պատրաստվել։ Կազմակերպությանն արագ մոռանալ հնարավոր չէ. լայնածավալ գործողություններից այն տեղական մարտերի է անցնում։

«Չի կարելի հանգստանալ։ Ահաբեկչության վտանգն ավելանում է, «Իսլամական պետության» ձևավորումն ապացուցել է դա։ Վաղ է ԻՊ-ի նկատմամբ տարած հաղթանակի մասին խոսել, սա միայն նոր փուլ է, պետք է պատրաստ լինել ու զգոն մնալ», — ասաց Գրիգորյանը։

2015 թվականի հոկտեմբերին ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ «Իսլամական պետության շարքերում Ռուսաստանի ու ԱՊՀ այլ երկրներից հինգից յոթ հազար մարդ է կռվում»։ Գրոհայինների մեծ մասը Ռուսաստանից են, Կենտրոնական Ասիայի երկրներից, Հարավային Կովկասի որոշ երկրներից (հատկապես` Վրաստանի Պանկիսի կիրճից)։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала