«Գազան» Միհրան Հարությունյանը գրգռել է օգտատերերի հետաքրքրությունը. տեսանյութ

© Sputnik / Asatur YesayantsМигран Арутюнян
Мигран Арутюнян - Sputnik Արմենիա
Հայ մարզիկ Միհրան Հարությունյանը կարողացել է ափ հասցնել մեծ մոտորանավը։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը Instagram-ի իր բաժանորդագիրներին ցույց է տվել «հայկական ուժը»։

Armenian Power անվանումով տեսանյութում երևում է, թե ինչպես է Հարությունյանը հայկական երաժշտության տակ ափ հասցնում մեծ մոտորանավը։ Մեկնաբանություններում օգտատերերն արդեն հասցրել են «Գլադիատոր», «Գազան» անուններով մկրտել հայ ըմբիշին։ Տեսանյութը մեկ օրում հավաքել է ավելի քան 50 հազար «լայք»։

Հունա–հռոմեական ոճի հայ ըմբիշ, Ռիոյի օլիմպիադայի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հիրավի ժողովրդական չեմպիոն դարձավ, երբ Ռիոյի օլիմպիադայում անարդար մրցավարության պատճառով զրկվեց ոսկե մեդալից։ Նշենք, որ այդ ժամանակ Միհրանը ելույթ էր ունենում ուսի վնասվածքով։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала