Թուրքիայում լույսը բացվել է ձերբակալություններով. թիրախում համալսարանի դասախոսներն են

© Wikipedia / Public Domain / Университет Аджеттепе в Анкаре
Университет Аджеттепе в Анкаре - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայում այսօր դարձյալ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել։ Ոստիկանությունը ձերբակալել է Անկարայի համալսարաններից մեկի 23 դասախոսի։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Անկարայի Հաճիտպետի համալսարանում այսօր վաղ առավոտյան ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է իրականացրել։ Բերման է ենթարկվել համալսարանի 23 դասախոս, որոնցից 4-ը գիտական անձնակազմի անդամներ են, մյուսները` հրավիրված դասախոսներ։ Այս մասին թուրքական մամուլում առկա տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը։

Նրա խոսքով, գործի մանրամասներ, այդ թվում` ձերբակալվածների ինքնությունն այս պահին չի հրապարակվում։ Անկարայի դատախազությունը հայտնում է միայն, որ ձերբակալվածները մեղադրվում են գյուլենականների գլխավորած շարժման հետ ունեցած կապերի համար։

Гаро Пайлан на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Փայլանն ահազանգում է. վտանգի մեջ են անգամ Թուրքիայից հեռացած ընդդիմադիր գործիչները

Բագրատ Էստուկյանը հիշեցնում է, որ վերջին 1 տարվա ընթացքում այս կազմակերպության հետ կապ ունենալու մեղադրանքով Թուրքիայում հազարավոր մարդիկ են ձերբակալվել։ «Դատախազներ, դատավորներ, համալսարանների դասախոսներ, ոստիկաններ, զինվորականներ, բարձրաստիճան սպաներ այս մեղադրանքով արդեն բանտերում են։ Թուրքիայում ընդունված է այն ահաբեկչական կազմակերպություն համարել։ Եվ այդ կազմակերպությանն անդամակցող կամ համակիր անձինք բանտարկվում են։ Շատ մեծ թվով մարդիկ հեռացվել են աշխատանքից` ուսուցիչներ, դասախոսներ, ովքեր կասկածվում են այդ կազմակերպության հետ ունեցած կապերի մեջ»,– ասում է Էստուկյանը։

Զանգվածային վերջին ձերբակալությունը Թուրքիայում տեղի էր ունեցել նոյեմբերի 15-ին, Դիարբեքիրի շրջանում։ Դատախազության որոշմամբ ձերբակալվել էր 22 անձ։

Զինուժում ձերբակալությունների ալիքը Թուրքիայում մեծ թափ ստացավ հատկապես 2016թ–ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո:

Հեղաշրջման համար Թուրքիայի իշխանությունները մեղադրում են ԱՄՆ–ի Փենսիլվանիա նահանգում բնակվող, իսլամական քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենին։

Լրահոս
0