Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հակոբյան. «ԱԺ–ն պատրաստ չէ Սահմանադրությամբ իրեն վերապահված դերակատարությունը ստանձնելուն»

© Sputnik / Asatur Yesayants / Виген Акопян
Виген Акопян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է 2017թ–ի քաղաքական անցուդարձը։
Վիգեն Հակոբյան

2017թ-ի ամենակարևոր քաղաքական իրադարձությունը, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ, ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններն էին։

«Այս ընտրությունները կարևոր էին նրանով, որ հետագայում առաջնային մանդատով նախանշված ընտրությունները կայանալու են միայն 2022թ-ին։ Այսինքն` մենք ընտրել ենք այն, ինչ ընտրել ենք, և հիմա 5 տարվա ընթացքում, իշխանությունը տալով այս քաղաքական մեծամասնությանը, պետք է տեսնենք, թե դա ինչի է բերում»,-ասում է Հակոբյանը։

Այդուհանդերձ, խորհրդարանը, Հակոբյանի գնահատմամբ, առայժմ պատրաստ չէ նոր Սահմանադրությամբ իրեն վերապահված դերակատարությունը ստանձնելուն և «իներցիայով շարունակում է նայել, թե ինչ կբերեն նախագահականից և կառավարությունից»։

Չնայած դրան, քաղաքական ուժերը հասկանալով իրենց վրա դրված նոր պատասխանատվությունը` ընտրություններին մասնակցել են ֆիլտրված ցուցակներով։ Վիգեն Հակոբյանը փաստում է, որ ընտրական ցուցակների առաջին տասնյակում գոնե ներգրավվել էին առավել ներկայանալի դեմքեր։

Լրահոս
0