Ռուս զինվորին սպանած հային օգնել են «Իսլամական պետության» կողմնակիցները

© Sputnik / Armenuhi Mkhoyan / Убийство российского военнослужащего в Гюмри
Убийство российского военнослужащего в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շիրակի մարզի դատարանում առաջիկայում կմեկնարկի ռուս զինվորի սպանության գործով դատավարությունը։ Սպանության մեջ մեղադրվող հայը կապ է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ավարտվել է Գյումրու ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության գործով նախաքննությունը։

Գործն ուղարկվել է դատարան և առաջիկայում կքննվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։

Մինչ այդ դատական տեղեկատվական համակարգում որոշ տեղեկություններ են հրապարակվել Քրեական գործի վերաբերյալ։

Արման Ջանջուղազյանը, որ մեղադրվում է սպանության համար, ըստ գործի նյութերի, կապ է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած, քննությամբ այս պահին դեռևս չպարզված անձանց հետ։ Նրանց օժանդակությամբ էլ 2017թ. ապրիլի 22-ին, ժամը 17:30-ի սահմաններում սպանել է ռուս զինվորին։

Ըստ գործի նյութերի` Ջանջուղազյանը սպանությունն իրականացրել է «կրոնական մոլեռանդության շարժառիթով» և դիտավորությամբ։

Ջանջուղազյանը Գյումրու «Արգո» խանութի մոտ ապրիլի 22-ին իր մոտ պահվող դանակով մի քանի հարված է հասցրել 102 ռազմակայանի զինծառայող, 1996թ․ ծնված Դմիտրի Յալպաևի պարանոցին` սպանելով նրան:

Դեպքից հետո Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ և տեղեկացրեց, որ զինվորին պատճառվել է 8 վնասվածք, որոնց հետևանքով նա տեղում մահացել է:

Ի դեպ, դեպքից հետո հայտարարվեց, որ Արման Ջանջուղազյանը զինվորական ծառայության ընթացքում մի քանի անգամ ինքնավնասումներ է կատարել, ինչի հետևանքով, որպես հոգեկան խանգարումներ ունեցող, ազատվել էր ծառայությունից։:

Բացի այդ, նա զորամասում աթոռով հարվածել էր քնած ծառայակցին, ինչի առիթով ևս ներգրավվել էր քրեական գործում` որպես կասկածյալ։

Լրահոս
0