00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այնպես եմ ուզում, որ ուտել չեմ կարողանում. Լապշինը Հայաստան կգա կիրճի եզրով անցնելու համար

Բաժանորդագրվել
Բլոգերը որոշել է Հայաստան գալ Սյունիքի կիրճերից մեկի եզրով քայլելու համար։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ուզում է անցնել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի-Նռնաձոր լեռնային ճանապարհով։ Այդ մասին նա գրել է Facebook սոցցանցի իր էջում։

«Կարծես թե Հայաստանում ամեն տեղ եղել եմ կամ գրեթե ամեն տեղ, բացի մի շատ հետաքրքիր տարածաշրջանից` Սյունիքից, որը գտնվում է երկրի հարավում. հյուսիսից` Արցախի, արևելքից` ադրբեջանական Նախիջևանի և հարավից` Իրանի միջև։ Այնտեղ հրաշալի լեռներ, կիրճեր, ջրվեժներ կան, և այնտեղով Հայաստանի ամենավտանգավոր ճանապարհն է անցնում», — գրել է բլոգերը։

Նրան հուշել են, որ դա Մեղրի-Նռնաձոր ճանապարհն է, որն անցնում է կիրճի եզրով։

«Շատ շուտով ես Հայաստան կժամանեմ, կփորձեմ ավտոմեքենա վարձակալել և գնալ այնտեղ։ Պարտավոր եմ նվաճել այդ ճանապարհը, այնքան եմ ուզում, որ ուտել չեմ կարողանում (с) «Միմինո»։ Հ.Գ. Պարզեցինք, որ դա Մեղրի-Նռնաձոր ճանապարհն է Հայաստանի և Իրանի հետ սահմանին, հզոր է», — գրել է Լապշինը։

Գրառմանը նա կցել է նաև այդ ճանապարհի տեսանյութը։

Նշենք, որ Լապշինը երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել առանց Ադրբեջանի իշխանության հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար։

2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել բլոգերին, և նա ազատ էր արձակվել, որից հետո բլոգերը պատմել էր, որ նրան ծեծի են ենթարկել, սակայն դա հանրությանը ներկայացվել է որպես ինքնասպանության փորձ, որպեսզի հետո այդ միջադեպն օգտագործվի որպես «ներման ձևական պատճառ»։

Լրահոս
0