00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե «Արարատը» կանգուն մնա. Կոտե Մախարաձեի աղոթքը

© Sputnik / А. Экекян / Անցնել մեդիապահոցПервенство СССР по футболу
Первенство СССР по футболу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպես ասես, որ չէին անվանում այն ժամանակվա «Արարատը»։ Ե՛վ «աստղերի թիմ», և՛ «թիմ–աստղ», սակայն այս թիմն, իսկապես, խորհրդային ֆուտբոլում բացառիկ երևույթ էր։

70-ականներին մենք ապրում էինք անմիջապես ԵրՄՄԳՀԻ–ի հետևում, այն «Մերգելյանի ինստիտուտ» էին անվանում։ «Հրազդան» մարզադաշտը, Երևանի մասշտաբներով, մեզնից բավական հեռու էր գտնվում, սակայն երբ «Արարատը» գոլ խփեց, մինչև մեր տուն լսվում էին 75-հազարանոց մարզադաշտում հավաքված երկրպագուների հիացական ճիչերը։

Երևանում ֆուտբոլի յուրահատուկ մշակույթ ձևավորվեց։ Այն տղաները, որոնք մեզ նվիրեցին ԽՍՀՄ գավաթն ու չեմպիոնությունը, անկախ իրենցից ներդրում արեցին նաև ժողովրդի մշակութային կերպարում։ Ընդ որում` «Հրազդանը» շատ էր տարբերվում երկրի բոլոր մյուս հսկայական մարզադաշտերից, իսկ ես դրանցից քչերը չէ, որ տեսել եմ։ Նախ, հարբած մարդիկ չկային ընդհանրապես, գինովցածներն էլ քիչ էին, դե հայհոյում էին, իհարկե, սակայն կիսաձայն` փորձելով ոչ այդքան սուր արտահայտություններ կիրառել։ Երկրորդ` շատ էին փողկապով և կոստյումով տղամարդիկ, կանայք և երեխաները, դա նման էր թատրոն այցելելուն. մարզադաշտ գալիս էին ընտանիքներով։

Защитник футбольной команды Арарат Норайр Месропян - Sputnik Արմենիա
Մեսրոպյանի տպավորիչ թվաբանությունը․ նա խաղում էր նույնիսկ կոտրված ծնոտով

«Հրազդանում» ոստիկանությունն անելու բան չուներ, միայն մի ծեծկռտուք եմ հիշում. Մոսկվայի «Սպարտակին» (այն ժամանակ արդեն անհավանական խուլիգանների համբավ ունեին) մի փոքր հրմշտեցին։ Մի խոսքով, նրանք սադրեցին։

Սակայն ամենակարևորը կատարվում էր դաշտում, այնտեղ հիանալի թիմը հրաշալի ֆուտբոլ էր ցուցադրում` ոչ միայն «Սպարտակին» կամ Կիևի «Դինամոյին» պարտության մատնելով, այլև մյունխենյան «Բավարիային», որի կազմի 50 տոկոսն աշխարհի գործող չեմպիոններն էին։ Այդ ամենը հեքիաթի էր նմանվում, ֆուտբոլի կախարդական տեսարաններ էին, իսկ ԽՍՀՄ-73 գավաթի եզրափակչում Իշտոյանի երկու հստակ հարվածը երջանկություն պարգևեցին մի ամբողջ ժողովրդի։

Երբեք չեմ մոռանա Թբիլիսիում Թբիլիսիի «Դինամոյի» հետ խաղացած 4:0–ն։ Անկրկնելի Կոտե Մախարաձեն միայն հասցրեց ասել. «Մոնդարենկո–Զանազանյան–Մարկարով…. ուռաաա…. գոլ»։ Ֆենոմենալ խաղացողներ և առասպելական մարզիչներ, իսկ այդ վերելքի ուղու սկիզբը դրեց, իհարկե, Արտյոմ Ֆալյանը։ Սակայն և՛ Պոնոմարյովը, և՛ Գլեբովը, և՛ իհարկե, Սիմոնյանն ու հետո Մասլովը, չկորցրին փշուր առ փշուր հավաքած այդ հարստությունը, այլ բազմապատկեցին, և նրանցից յուրաքանչյուրն «Արարատ» անունով ֆուտբոլային մեծ գրքի առանձին մի գլուխ դարձավ։

Матч Армения - Польша - Sputnik Արմենիա
Երբ Միլանն էլ է «Մանչեսթեր», կամ ինչպես են իրականանում Մխիթարյանի երազանքները

Բացի այդ, այն ժամանակ սպորտի գլխին կանգնած էին մարդիկ, որոնք անմիջական կապ ունեին դրա հետ, դա զգացվում էր ամեն քայլափոխի։ Ոչ այդքան խիտ հագեցած Երևանի համար Հանրապետական մարզադաշտն իսկականն էր, բայց արի ու տես, որ 75-հազարանոց «Հրազդանը» լցվում էր, իսկ երբեմն էլ ավելի շատ մարդ էր հավաքվում։ Եվ հայ ոստիկաններից և հսկիչներից ո՞ր մեկը թույլ չէր տա մարզադաշտ մտնել այն մարդուն, որ չէր կարողանում տոմս գնել, որովհետև այլևս տոմս չկար, հատկապես, եթե մարդն այդ հսկչի ձեռքն աննկատ մեկ ռուբլի խցկեր։

1971 թվականի մայիսին «Հրազդանում» առաջին գոլը Ալմա Աթայի «Կայրատի» դարպասները խփեց Ալեքսանդր Կովալենկոն։ «Արդար էր, – երկար տարիներ անց կասի Էդուարդ Մարկարովը, – Սաշան արժանի էր դրան»։

Ինչպես ասես, որ չէին անվանում այն ժամանակվա «Արարատը»։ Ե՛վ «աստղերի թիմ», և «թիմ–աստղ», սակայն դա իսկապես բացառիկ երևույթ էր խորհրդային ֆուտբոլում։ Չէ՞ որ հիմնվում էին հիմնականում սեփական կադրերի վրա, երբեմն գալիս էին խաղացողներ Բաքվից` Մարկարովի նման, օրինակ։ Մոսկվայի ակումբները` ԲԿՄԱ–ն, գոնե, կարող էին հեշտությամբ իրենց համար ցանկացած խաղացող ունենալ` պարզապես բանակ տանելով, ասենք։ Կիևի «Դինամոն» ֆուտբոլիստներ էր հավաքում ամբողջ Ուկրաինայից, իսկ մի քանի տարի անց ԽՍՀՄ հավաքականը քիչ էր տարբերվում Կիևի ակումբի կազմի ներքին առաջնությունից։ «Արարատը» նման հնարավորություններ չուներ։

Матч на Кубок СССР между командами Арарат (Ереван) и Динамо (Киев) - Sputnik Արմենիա
Պաշտպանների կայծակն ու դարպասապահների դժբախտությունը. ինչպե՞ս «սիմուլյանտ» Ղազարյանը լեգենդ դարձավ

Ինչպես հիշում եմ, թիմի անփոխարինելի ավագը Հովհաննես Զանազանյանն էր, հոգին լուսավորվի։ Հրաշալի խաղացող և հիանալի զրուցակից էր, նա ոչ միայն ավագ էր, այլ իսկապես թիմի խորհրդանիշ։ 10 համարը, որ նա կրում էր, այն ժամանակվա ֆուտբոլի հզոր զենքն էր դարձել։ Երկրի մարզադաշտերի լուսատախտակներին շողշողում էր այդ ազգանունը։ Միության բարձրագույն լիգայում խաղացող այլ քաղաքների թիմերի երկրպագուներին խիստ բարկացնում էր Զանազանյան ազգանունը։ Իսկ նրա կողքին խաղում էին Մարկարովը, Անդրեասյանը, Իշտոյանը, Ղազարյանը… Այսպես կարող ենք ամբողջ թիմը մեկ առ մեկ նշել։

Մի քանի տարի առաջ Նիկոլայ Ղազարյանը պատմում էր, որ մարզումների ժամանակ Նիկոլայ Յակովլևիչ Գլեբովը բացարձակ անվրդով և ամենայն լրջությամբ ասում էր խաղացողներին. «Դու պետք է խաղաս Բեկենբաուերի նման, դու` Մյուլլերի, իսկ դու` Ժաիրզինյոի»։ Այն ժամանակ նրանք վերերկրային դասի խաղացողներ էին։ Նրանք սկզբում, իհարկե, ծիծաղում էին, հետո ընտելացան, սովորություն դարձավ։ Այդպես էլ խաղում էին։

Նույն «Բավարիայի» հետ։ Մյունխենյան խաղում խաղի ավարտից 12 րոպե առաջ հաշիվը դեռ 0։0 էր։ Կոտե Մախարաձեն, որը մեկնաբանում էր խաղը, աղոթքի պես կրկնում էր, որ այդ վերջին րոպեներն ամենակարևորն են, և եթե «Արարատը» կարողանա դիմակայել, երկու խաղի արդյունքով հաղթանակը մերը կլինի։ Նման խաղերի փորձի բացակայությունը հավանաբար իր ճակատագրական դերը ունեցավ. խաղի ավարտին երկու գնդակ բաց թողեցին։

Իսկ հետո «Հրազդան» մարզադաշտում տարած հաղթանակն էր, այն մինչև օրս հավասարեցվում է ԽՍՀՄ գավաթին և առաջնության ոսկե մեդալներին։

Լրահոս
0