Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվողը` խոհարարի դերում

© Sputnik / Asatur YesayantsФутбольный матч Армения - Черногория. Артур Саркисов ведет борьбу за мяч с капитаном сборной Черногории Стеваном Джоветичем
Футбольный матч Армения - Черногория. Артур Саркисов ведет борьбу за мяч с капитаном сборной Черногории Стеваном Джоветичем - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ հարձակվողն օգնել է իսկական մայրաքաղաքային աղցան պատրաստել։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Կրասնոյարսկի «Ենիսեի» հարձակվող Արթուր Սարգիսովը Կրասնոյարսկի «Ենիսեի» ֆուտբոլիստների հետ միասին Ամանորի աղցան է պատրաստել։

Խոհարարական կատակ–տեսանյութը Twitter իր էջում հրապարակել է «Ենիսեյ ՖԱ»–ն։

«Ֆուտբոլիստները սնահավատ մարդիկ են։ Եթե կա ավանդույթ, այն պահպանել է պետք և կարևոր չէ, որ այն ավելի քան հարյուր տարվա պատմություն ունի։ Ավելին` ֆուտբոլը թիմային մարզաձև է, որտեղ ամեն ինչ արվում է միահամուռ ուժերով։ Նույնիսկ խոհանոցում», – այդպես են մակագրել տեսանյութը ֆուտբոլային խոհարարները։

Բաղադրիչներից դատելով` գազար, կարտոֆիլ, թթու վարունգ, բժշկական երշիկ, կանաչի և ձու, թիմը Ամանորի գլխավոր աղցան էր պատրաստում` մայրաքաղաքայինը։ Ընդ որում` Սարգիսովին բաժին ընկավ թթու վարունգը։

Ներկա պահին հայ հարձակվողը վերականգնվում է` սեպտեմբերի 10-ին Ռուսաստանի «Լուչ–Էներգիա»–ի հետ խաղում ծնկի ծանր վնասվածք ստանալուց հետո։

Լրահոս
0