Մինչև Նոր տարի օդի ջերմաստիճանը շարունակելու է բարձրանալ. եղանակի տեսություն

© Sputnik / Aram Nersesyan / Северный проспект, Ереван
Северный проспект, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանների կանխատեսման համաձայն` առաջիկա օրերին եղանակը կշարունակի տաքանալ։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 29-ին, 30-ին, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

«Օդի ջերմաստիճանը 29-31-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում դեկտեմբերի 29-ին, 30-ին, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-ին, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Այսօր` դեկտեմբերի 29-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 10-12, գիշերային ժամերին` 0-2 աստիճան տաքություն։

Լրահոս
0