Լարսը փակ է բեռնատարների համար. մարդիկ տաքանում են ջեռուցման կետերում

© Sputnik / Александр ИмедашвилиВоенно-грузинская дорога
Военно-грузинская дорога - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Վերին Լարսը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Северный проспект, Ереван - Sputnik Արմենիա
Մինչև Նոր տարի օդի ջերմաստիճանը շարունակելու է բարձրանալ. եղանակի տեսություն

Դեկտեմբերի 29-ին, 30-ին, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, ուստի բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար, փակ՝ բեռնատարների:

Հյուսիսային Օսեթիայի Հանրապետությունում ՌԴ ԱԻՆ գլխավոր տնօրինության օպերատիվ շտաբները և օպերատիվ խմբերը համագործակցում են տեղական ինքնակառավարման մարմինների և արտակարգ իրավիճակների այլ ծառայությունների հետ՝ տեղում մարդկանց կենսագործունեության պայմաններն ապահովելու համար:

Վերին Լարս անցակետի տարածքում տեղակայված է 2 ջեռուցման կետ, կազմակերպվում է մոր և մանկան համար նախատեսված սենյակի աշխատանքը:

Ձեռնարկվում են բնակչության իրազեկման միջոցառումներ, այդ թվում՝ ռադիոհաղորդակցության ալիքների միջոցով:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված 389 բեռնատար:

Լրահոս
0