00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ուտեստների հնգյակը, առանց որոնց անհնար է պատկերացնել Ամանորի սեղանը

© Sputnik / Aram Nersesyan Анушапур
Анушапур - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամանորի ավանդական հայկական սեղանն արմատապես տարբերվում է նրանից, ինչ մենք սովոր ենք տեսնել այսօր: Եթե մեր օրերում տոնական սեղանը ճկվում է մսային ուտեստների ծանրությունից, ապա հնում մեր նախկիները տոնական ճաշատեսակներ են պատրաստել հացահատիկից և ընդեղենից:

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանն ախորժալի մսային ճաշատեսակների հայրենիքի կարգավիճակը ձեռք է բերել վերջին մի քանի հարյուրամյակում: Հնում ընդունված է եղել Ամանորը համեստ դիմավորել: Մսային ուտեստներ պատրաստել են հատուկ դեպքերի և տոների ժամանակ, երբ կենդանուն զոհաբերել են աստվածներին:

Հնում նախապատվությունը տվել են հացահատիկից և ընդեղենից պատրաստված ճաշատեսակներին: Այսօր նույնպես շատերը տոնական օրերին մեկշաբաթյա կարճ պահք են պահում, որը մեկնարկում է դեկտեմբերի 30-ին և ավարտվում հունվարի 5-ի երեկոյան:

Sputnik Արմենիան առաջարկում է թոփ-5 ավանդական բաղադրատոմս Նոր տարվա պահքային ճաշացանկի համար:

Նոր տարվա սեղանի պարտադիր ուտեստը պասուց տոլման է, որի բաղադրատոմսը մեր օրեր է հասել դեռ հեթանոսական ժամանակներից: Այն պատրաստում են լոբուց, ոսպից և սիսեռից: Հնում հայերը հավատացել են, որ աստվածներին հացահատիկ և ընդեղեն զոհաբերելով` արժանանում են նրանց բարեհաճությունը, իսկ հաջորդ տարվա բերքն անպայման առատ և որակյալ է լինում:

Ամանորի սեղանն անհնար է պատկերացնել առանց «Տարեհացի», որի մեջ կոպեկ են դրել։ Ըստ ավանդության` կոպեկը երջանկություն է բերում նրան, ում բաժին ընկնի։ Այդ հացից տվել են նաև ընտանի կենդանիներին։

© Ararat HallՏարեհաց
Тареац - Sputnik Արմենիա
Տարեհաց

Յուրաքանչյուր սեղան պետք է զարդարված լիներ լոբու և ավելուկի աղցաններով, ևս մեկ յուրահատուկ ճաշատեսակ է համարվում «Կճեխաշը», որը հատիկավոր մշակաբույսերի հետաքրքիր համադրություն է։ Դրա մեջ ավելացրել են այն ամենն, ինչ եղել է ձեռքի տակ, օրինակ` ընդեղեն։ Մատուցել են տապակած սոխով կամ յուղով։ Մեր նախնիները համարել են, որ տոնական սեղանը չպետք է սովորականից ավելի ճոխ լինի։ Այսինքն ավանդական օրաբաժնին կարելի էր ավելացնել ընդամենը մեկ կամ երկու ճաշատեսակ։

© Photo : provided by Ararat HallԿճեխաշ
Кчехаш - Sputnik Արմենիա
Կճեխաշ

Այդ օրերին պատրաստել են «Ղափամա», որը համարվում է նաև ազատության խորհրդանիշ։ Պատրաստել են հատուկ նորապսակների համար։ Բաղադրության մեջ կա բրինձ, որը ժամանակին մեծ ճոխություն էր համարվում, իսկ մեր նախնիները չեն կարողացել իրենց շռայլություններ թույլ տալ սննդում, քանի որ ապրել են «ուտել ապրելու համար, այլ ոչ թե ապրել ուտելու համար» սկզբունքով։

© Sputnik / О. Чиликин / Անցնել մեդիապահոցՂափամա
Блюдо армянской кухни Хапама - Sputnik Արմենիա
Ղափամա

Հնում միմյանց հյուր գնալիս նվեր են տարել տնական քաղցրավենիք, որը կոչվել է «Անուշապուր»։ Տոնական մյուս ուտեստների պես, «Անուշապուրը» նույնպես պատրաստվում է ցորենի հատիկից` չրերով և մեղրով։ Այսօր կարելի է հանդիպել այդ ճաշատեսակի տարբեր տեսակներ, որոնց ավելացնում են համեմունքներ, դոշաբ կամ խաղողի հյութ։

Լրահոս
0