Կարապետյանը վստահեցրել է հայերին. «Մենք կունենանք չտեսնվա՛ծ լավ երկիր»

© SputnikКарен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետը շնորհավորել է քաղաքացիների Նոր տարին ու Սուրբ ծնունդը, ցանկացել է, որ բոլորի ընտանիքներում տարին լինի երջանիկ, ջերմ, սիրով և համերաշխությամբ լի:

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձում նախ ամփոփել է անցնող տարին:

«Տնտեսությունը բնութագրող տարեկան արդյունքները լինելու են ավելի լավը, քան նախատեսել էինք 2016 թվականին և դրական տարբերվող՝ տարածաշրջանի շատ երկրներից: Երկրի առջև կանգնած բոլոր խնդիրները լուծելու համար մենք պետք է տարին տարվա վրա ամեն օր քրտնաջան աշխատենք և կայուն աճ ապահովենք: Ոչ մեկ մեր երկիրը չի զարգացնելու և չի կառուցելու մեր փոխարեն»,- ասված է ուղերձում։

Կարապետյանը հույս է հայտնում, որ Հայաստանը կլինի տրամաբանական, լավ ապրող և ապագային վստահ նայող երկիր: Իսկ դրա համար անհրաժեշտ է երկրում հանդուրժողականության մթնոլորտի ապահովում, փոխադարձ հարգանք և երկիրը զարգացնելու նպատակի շուրջ համախմբում:

«Երկիրը պաշտպանող, աշխատող, սովորող, շուտ արթնացող, իր, շրջապատի, երկրի նկատմամբ անհանգիստ, պրպտող մարդը պետք է զգա իր պահանջվածությունը»,-ասել է նա:

Տոնական օրերին Կարապետյանը խորհուրդ է տալիս հոգատարությամբ լցնել օջախները, գրկել ծնողներին ու մեծերին, երեխաներին ու թոռնիկներին, միմյանց բարի խոսքեր ասել, ուրախանալ, ներել, ինչպես նաև կտրվել առօրյա հոգսերից և դրական լիցքերով տրամադրվել գալիք տարվան:

«Վստա՛հ եղեք, մենք ունենալու ենք չտեսնվա՛ծ լավ երկիր»,- ասել է վարչապետը` շնորհավորելով բոլորի Նոր տարին և Սուրբ ծնունդը:

Լրահոս
0