00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էքստրիմ, փառատոներ և բուժում. Հայաստանում հանգիստը միայն Ծաղկաձոր գնալով չի սահմանափակվում

Цахкадзор
Цахкадзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչով է Հայաստանը գրավում արտասահմանցիներին, և ինչպես կզարգանա երկրում էքստրեմալ զբոսաշրջությունը, Sputnik Արմենիային տված հարցազրույցում ներկայացրեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը։

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանում զարգանում է էքստրեմալ և արկածային զբոսաշրջությունը, ինչն ավելի գրավիչ է դարձնում երկիրն ակտիվ հանգստի սիրահարների համար, Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի փոխնախագահ Մեխակ Ապրեսյանը։ Նրա խոսքով՝ 2018թ-ին նախատեսվում է նոր զբոսաշրջային տեսակների մշակում։

Церковь Кечарис в Цахкадзоре - Sputnik Արմենիա
Միլիոնատե՞ր ես` Ամանորը դիմավորիր Դիլիջանում, Ծաղկաձորում. ինչ արժեն տոնական փաթեթները

«Դա գինու զբոսաշրջություն է «Մետաքսե ճանապարհին»՝ Համաշխարհային զբոսաշրջային և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Երկրորդ ուղղությունը «Ռուսական հետք» նախագիծն է, որը կիրագործվի Զբոսաշրջության հայկական ինստիտուտի հետ համագործակցությամբ», — ասաց Ապրեսյանը։

Երրորդ զբոսաշրջային «պրոդուկտը» կլինի «Ուխտագնացություն առաջին քրիստոնեական երկիր» անվանումով նոր նախագիծը։ Զբոսաշրջության պետական կոմիտեն արդեն մշակել է այդ զբոսաշրջային ուղղության զարգացման և համաշխարհային շուկայում առաջխաղացման ռազմավարությունը։ Բացի այդ, նախատեսվում է լուծել Սևանում զբոսաշրջության զարգացման հարցը, որին, Ապրեսյանի խոսքով, կմիանան ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածները, որոնք արդեն ակտիվացել են այդ ուղղությամբ։

Sputnik Արմենիան պատմում է Ծաղկաձորի ճոպանուղու մասին - Sputnik Արմենիա
Անհավանական արկածներ Ծաղկաձորի ճոպանուղուց՝ Sputnik-ի տեսախցիկում

«Զբոսաշրջության զարգացման հարցում նաև լավ են աշխատում սոցիալական ցանցերը։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում էլեկտրոնային մարքեթինգին. սոցիալական ցանցերը, armenia.travel ինտերնետային կայքն ակտիվ աշխատում են։ Կայքն իր գոյության երկու ամսում արդեն բազմաթիվ երկրների օգտատերերի այցելություններ ունի», — նշեց Ապրեսյանը։

Sputnik Արմենիայի զրուցակիցը նշեց, որ Զբոսաշրջության պետական կոմիտեն ծրագիր է նախաձեռնել հայ լրագրողների համար, որպեսզի ցույց տա ներքին զբոսաշրջության պոտենցիալը։ Դրանք պրես-տուրեր են Հայաստանում և Արցախում։ Բացի այդ, այս տարի Հայաստան են այցելել ավելի քան 100 արտասահմանցի լրագրողներ՝ աշխարհի տարբեր երկրներից։

Ապրեսյանի խոսքով՝ ԶԼՄ-ների հիացած ներկայացուցիչները հաճույքով են մասնակցել պրես-տուրերին։ Ավելի ուշ նրանք հոդվածներ կգրեն Հայաստանի մասին։ Ապրեսյանը նաև հավելեց, որ Հայաստանում առաջիկա մեկ-մեկուկես տարում զբոսաշրջիկների համար կգործեն ռաֆթինգ, ինչպես նաև ժայռամագլցման պորֆեսիոնալ կենտրոններ։

Նախատեսվում է նաև Ջերմուկի վերականգնման հետաքրքիր ծրագրի իրագործում։ Այդ առողջարանական հանգստավայրը պետք է վերադարձնի նախկին փառքը, կարծում է նա։ Վերջում Մեխակ Ապրեսյանը հիշեցրեց, որ Հայաստանի բոլոր մարզերում անցկացվում են տարբեր փառատոներ, որոնք նպաստում են զբոսաշրջության զարգացմանը։

 

Լրահոս
0