«Բոլորս պարտավորություններ ունենք ձեր առջև». ՀՀ վարչապետը զինվորների հետ տոնել է Ամանորը

© Пресс-служба правительства Армении / Премьер-министр Карен Карапетян посетил пограничные посты
Премьер-министр Карен Карапетян посетил пограничные посты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այցելել է զինվորների և շնորհավորել նրանց՝ գալիք տոների կապակցությամբ:

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ:

Այս մասին տեղեկացնում եմ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Կարեն Կարապետյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

© Пресс-служба правительства Армении / Կարեն Կարապետյանը՝ զորամասում
Կարեն Կարապետյանը՝ զորամասում - Sputnik Արմենիա
1/2
Կարեն Կարապետյանը՝ զորամասում
© Photo : press office of the Government of RA / Կարեն Կարապետյանը՝ զորամասում
Կարեն Կարապետյանը՝ զորամասում - Sputnik Արմենիա
2/2
Կարեն Կարապետյանը՝ զորամասում
1/2
Կարեն Կարապետյանը՝ զորամասում
2/2
Կարեն Կարապետյանը՝ զորամասում

«Չափազանց կարևոր է, որ մենք՝ քաղաքացիական աշխատողներս, կարողանանք ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի հասկանաք, որ բոլորս գնահատում ենք ձեր ծառայությունը: Բոլորս պարտք, պարտավորություններ ունենք ձեր առջև, և քաղաքացիական կյանքով ապրող մարդկանց առաջին պարտավորությունն է՝ այնպես անել, որ ձեր ծառայությունն իզուր չանցնի: Մեր երկիրը եթե անվտանգ չլինի՝ քաղաքացիական պաշտոնյաները երկիրը չեն կարողանալու ծաղկեցնել: Բայց նաև չափազանց կարևոր է, որպեսզի վստահ լինեք, որ մենք իրականում լավ երկիր ունենալու ենք: Մեզ ի՞նչ է պետք՝ խաղաղություն, հանդուրժողականության մթոնոլորտ ու քարը քարի վրա դնելով կգնանք առաջ: Համոզված եղեք, որ իրականում տրամադրված ենք, կամք ունենք, գիտենք ինչպես է պետք երկիրն առաջ տանել և վստահ եղեք, որ ունենալու ենք լավ երկիր: Ուղղակի պետք է ռեգուլյար քրտնաջան աշխատել՝ յուրաքանչյուրն իր տեղում»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Այցի ավարտին Կարեն Կարապետյանը բոլոր զինվորներին մաղթել է առողջություն և խաղաղ ծառայություն:

 

Լրահոս
0