Վրեժ բռնաբարողների՞ց, թե «թայֆայական» կռիվ. Կրասնոդարում երկու հայի են սպանել. ԶԼՄ

© Пресс-служба ГУ МВД РФ /  / Անցնել մեդիապահոցОружие, пистолет
Оружие, пистолет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարկածներից մեկի համաձայն՝ եռակի սպանությունը վրեժ է դստեր խմբակային բռնաբարության համար, բայց դա միակ վարկածը չէ։

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik. Սոցիալական ցանցերում և Կուբանի ԶԼՄ-ներում մանրամասներ են հայտնվել Կրասնոդարի երկրամասի սրճարաններից մեկում երեք մարդու սպանության մասին․ չհաստատված տեղեկատվության համաձայն՝ սպանվել են երկու հայ և մեկ գնչու։ Ցանցում, հղում անելով ականատեսներին, տեղի ունեցածի պատճառների մասին շրջանառվում է երկու տարբերակ:

Убийство экс-главы полиции Сызрани в Самарской области - Sputnik Արմենիա
Հրաձգություն Կրասնոդարի երկրամասում․ ներխուժել են սրճարան և սպանել երեք հոգու․ տեսանյութ

Վարկածներից մեկի համաձայն՝ սպանությունը, որը տեղի է ունեցել նախօրեին՝ մի կողմից կազակների, մյուս կողմից հայ-գնչուական տանդեմի միջև տեղի ունեցած վեճի հետևանք է․ վիճաբանության արդյունքում հայերը և գնչուները հաղթանակ են տարել, իսկ կազակները որոշել են վրեժ լուծել․նրանք ուշ գիշերով ներխուժել են սրճարան և կրակ արձակել։

Երկրորդ վարկածը․հայրը վրեժ է լուծել դստեր խմբակային բռնաբարության համար, սպանվածներն աղջկան բռնաբարողներն են։

Նշվում են երկու սպանվածների անունները․ չհաստատված տեղեկատվության համաձայն, հրաձիգի առաջին զոհը դարձել է 17-ամյա Արտյոմ Միրզոյանը, երկրորդը՝ դիջեյ Ռոման Սիրականյանը։ Երրորդ զոհին հարձակվողները սպանել են սրճարանից դուրս․ դուրս գալով հաստատությունից՝ նրանք մեքենայի սրահում կրակել են երիտասարդ գնչուին։

Վերջին անգամ Արտյոմ Միրզոյանը մտել է Վկոնտակտե սոցիալական ցանց դեկտեմբերի 30-ին ժամը 17։05-ին, Սիրականյանն օնլայն է եղել դեկտեմբերի 31-ին գիշերը 2։30-ին։

Տեղեկատվություն կա հրաձգության արդյունքում ևս մեկ տուժածի՝ ծանր վիրավոր երիտասարդի մասին, որին տեղափոխել են վերականգնողական բաժանմունք։ Անունը չի նշվում։

 

Լրահոս
0