00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերի ամենացանկալի նվերները. ո՛չ գաջեթներին, կարմրահեր իռլանդուհին և անվադողերը

© Photo : Unsplash / FirmbeeДевушка со смартфоном
Девушка со смартфоном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք մի պահ պատկերացնենք` գոյություն ունի հեքիաթային Ձմեռ պապ, որ կարող է կատարել ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների բոլոր երազանքները... Sputnik Արմենիան հարցում է անցկացրել Հայաստանում` պարզելու համար, թե մեծահասակներն ինչ նվերներ կցանկանային ստանալ Ամանորին:

Երբ ամբողջ աշխարհում նվերների ցանկի առաջին հորիզոնականում սմարթֆոններն են, «խելացի» ժամացույցներն ու գերժամանակակից մյուս սարքերը, Հայաստանի բնակիչները, հակառակը, որքան էլ տարօրինակ հնչի, այդ ամենի նկատմամբ անտարբեր են դարձել. մեր հարցման ընթացքում ոչ մեկը նոր iPhone կամ Samsung չցանկացավ նվեր ստանալ:

Գուցե պատճառն այն էր, որ նրանք երևակայական Ձմեռ պապից կարող էին ուզել մտքով անցած ամեն բան։ Իսկ մյուս կողմից գուցե բոլորն արդեն այնքան շատ ունեն նմանատիպ սարքեր, որ նորերն ունենալու կարիքն այլևս չկա: Ինչևէ, նախորդ տարիներին տեխնոլոգիական նորարարությունները միշտ բավական պատվավոր տեղեր էին զբաղեցնում:

Запасная шапка Деда Мороза - Sputnik Արմենիա
Նոր տարվա ամենաանիմաստ նվերների ցանկը

Հարցումը ցույց տվեց, որ մեր հայրենակիցների համար ամենացանկալի նվերն ուղևորությունն է, ընդ որում` ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Հայաստանից դուրս: Հարցվածների 30%-ը նշեց, որ Ձմեռ պապից ճանապարհորդության տոմս կուզեր։ Շատերը հստակեցրին` կգերադասեին ուղևորվել տաք երկրներ, բայց իրենց ցանկությունների մասին խոսեցին նաև լեռնային հանգստի սիրահարները:

Հարցվածներից մեկը ցանկացավ էքստրեմալ շրջագայության մեկնել Աֆրիկա կամ Հարավային Ամերիկա: Այս համատեքստում բավական ինքնատիպ հնչեց նաև երիտասարդ աղջիկներից մեկի պատասխանը. «Ուզում եմ, որ մեր երկրում լավ գնացքներ լինեն և հզոր ուղղություններ բացվեն, որպեսզի տարբեր երկրներ ուղևորվելու հնարավորություն ունենանք` գնացքի խցիկում թեյ ըմպելով…»:

Ընդհանուր առմամբ մեր հարցման արդյունքները մի քանի պայմանական խմբերի բաժանեցին մարդկանց: 55 տարեկանից բարձր տարիք ունեցողների` առավել հաճախ հանդիպող պատասխանն այս էր` առողջություն, խաղաղ երկինք և երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում: Միևնույն ժամանակ շատերը, հատկապես Հայաստանի մարզերի բնակիչները, պատշաճ աշխատանքի մասին խոսեցին:

Երիտասարդ տղաներն ամենացանկալի նվեր նշեցին թանկարժեք ավտոմեքենաները (մասնավորապես Mercedes, RangeRover և Porsche): Սակայն եղան նաև շատ ինքնատիպ պատասխաններ, օրինակ` «կարմրահեր իռլանդուհի», Ձյունանուշ, ձմեռային անվադողեր: Բայց ամենաչծեծվածը, թերևս, աղջիկներից մեկի պատասխանն էր։ Նա նշեց, որ ոչինչ էլ չի ցանկանում նվեր ստանալ։ Իր պատասխանն էլ այսպես հիմնավորեց` որովհետև ամեն ինչ ունեմ երջանիկ լինելու համար:

Լրահոս
0