Որտե՞ղ են հայ պաշտոնյաները դիմավորել այս Ամանորը

© Sputnik / Aram Nersesyan / Левон Алтунян
Левон Алтунян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ պաշտոնյաները Sputnik Արմենիային պատմել են, թե որտեղ և ում հետ են դիմավորել Նոր տարին։

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik, Նելլի Դանիելյան. Որտե՞ղ են անցկացնում Ամանորը հայ պաշտոնյաները։ Այս հարցը հանրությանը հետաքրքրում է նաև այն պատճառով, որ բոլորի համար պարզ է` պետական աշխատավարձով (նույնիսկ` պաշտոնյանի) Լաս Վեգասում, Բալիում կամ Ծաղկաձորի որոշ հյուրանոցներում Նոր տարի նշելն այնքան էլ հեշտ չէ։

Пожар на заводе Наирит - Sputnik Արմենիա
Հրդեհվող Հայաստան. խեղված երեխաներից մինչև ավանակի միս

Բայց մամուլը շարունակում է հետապնդել պաշտոնյաներին` փորձելով պարզել` ի վերջո որտեղ են իրականում նրանք անցկացնում տոնական արձակուրդն ու, ամենակարևորը, ինչ փողերով։

Մենք նույնպես փորձեցինք պարզել, թե որտեղ են անցկացնում իրենց տոնական հանգիստը մեր պաշտոնյաները։

Ֆինանսների, գյուղատնտեսության, սպորտի ու երիտասարդության, մշակույթի նախարարները Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասացին, որ Ամանորը դիմավորել են տանը` ընտանիքի հետ։

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ ընտանիքի հետ Ամանորն անցկացրել է ամառանոցում։

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նույնպես Նոր տարին դիմավորել է ընտանիքի հետ Երևանում։ Իսկ հունվարի 3-ին կմեկնի հայրական տուն` Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղ։

«Հայրական տանը հավաքվելու ենք եղբայրներիս ու քրոջս ընտանիքների հետ, ինչպես անում ենք ավանդաբար»,- ասաց Մինասյանը։

© Sputnik / Asatur YesayantsԱրծվիկ Մինասյան
Арцвик Минасян. Заседание Правительства РА 09.03.2017 - Sputnik Արմենիա
Արծվիկ Մինասյան

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը նույնպես հայտնեց, որ Ամանորը դիմավորել է Երևանում, ինչպես ամեն տարի` բայց այս տարի մի փոքր տարբերությամբ։

«Այս տարի առաջին անգամ է, որ ոչ թե մենք ենք գնացել ծնողներիս տուն, այլ, մեր մեծ ընտանիքն է եկել մեր տուն։ Ծնողներս, քույրս, միասին ենք դիմավորել Նոր տարին»,- պատմեց Աշոտյանը։

© Sputnik / Asatur Yesayants / Արմեն Աշոտյան
Армен Ашотян - Sputnik Արմենիա
Արմեն Աշոտյան

Ու թեև պաշտոնյաներն ու պատգամավորները երբեք չեն խոստովանում, որ արձակուրդն անցկացնում են արտերկրի որևէ հայտնի հանգստավայրում, բայց մամուլը շարունակում է պնդել, որ հատկապես հայ պատգամավորներից շատերը նախընտրել են Ամանորը դիմավորել ամերիկյան Գլենդելի Ամերիկանա կոչվող տարածքում և շքեղ առանձնատներ են վարձել տոներն անցկացնելու համար։

Ի դեպ, տարիներ առաջ, Հայաստանից մեծ գումարների արտահոսքը կանխելու նպատակով վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին արգելել էր արձակուրդներն անցկացնել Հայաստանից ու Արցախից բացի որևէ այլ վայրում։ Այդ պահից սկսած` հայ պաշտոնյաներն ավելի շատ են խուսափում խոստովանել, որ տոներին Հայաստանում չեն լինում։

Լրահոս
0