Հայկական քաղաքների լավագույն հնգյակը, որտեղ կարելի է ձմեռային հաճելի հանգիստ անցկացնել

© Sputnik / Ara, NersesyanНовогодние иллюминации Еревана
Новогодние иллюминации Еревана - Sputnik Արմենիա
Հայաստանը միշտ էլ հայտնի է եղել իր հյուրընկալությամբ, ինչը շատ է գրավում հյուրերին: Ձմռանը, հատկապես Ամանորի տոներին, զբոսաշրջիկները Հայաստան են գալիս ամենատարբեր երկրներից:

Անի Լիպարիտյան, Sputnik

Բնությունը Հայաստանում կատարյալ պայմաններ է ստեղծել ձմեռային հանգստի համար` գեղատեսիլ լեռներ, փափուկ կլիմա, լեռնադահուկային հանգստավայրեր և առողջարաններ. երջանիկ լինելու համար հենց սրանք են պետք զբոսաշրջիկներին: Sputnik Արմենիան ներկայացնում է հայկական քաղաքների լավագույ ն հնգյակը, որտեղ կարելի է հաճելի արձակուրդ անցկացնել ձմռանը:

Երևան

Հայաստանի մայրաքաղաքում կարելի է մատչելի գնով մնալ հոսթելներում, բնակարան վարձակալել կամ հանգստանալ լավագույն հյուրանոցների լյուքս համարներում: Քաղաքի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում, սուրբծննդյան տոնավաճառ է գործում, որտեղ կարելի է ոչ միայն հուշանվերներ գնել, այլև հայկական համեղ ուտեստներ ճաշակել:

Ձմեռային Երևանում կարելի է զբոսնել «Կասկադ» համալիրի տարածքում, սահել Կարապի լճի կամ Ձմեռային այգու սահադաշտում: Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ, ինչպես նաև Հանրապետության հրապարակում բոլոր պայմանները ստեղծվել են երեխաներին զվարճացնելու համար. հեքիաթային տնակների շուրջբոլորը դանդաղ ճեմում են հեքիաթային հերոսները, որոնց հետ կարելի է լուսանկարվել:

Բացի այդ, Երևանում կարելի է անզուգական ջազ վայելել:

© Sputnik / Aram NersesyanԵրևան
Новогодняя елка на площади Свободы - Sputnik Արմենիա
Երևան

Ծաղկաձոր

Ծաղկաձորը, թերևս, ամենահայտնի ու ամենապահանջված զբոսաշրջային վայրերից մեկն է: Այստեղ կարելի է ցանկացած ճաշակի հյուրանոց գտնել։ Ակտիվ հանգստի սիրահարները գերադասում են արձակուրդներն անցկացնել հենց այս քաղաքում, որտեղ կարելի է սահել դահուկներով, սնոուբորդներով և ճոպանուղուց զմայլվել ձնապատ քաղաքով: Ծաղկաձորը Երևանից հեռու է ընդամենը 50 կմ-ով։ Ակտիվ հանգստից բացի կարելի է այցելել նաև XI-XIII դարերում կառուցված Կեչառիս վանական համալիր:

© Sputnik / Asatur YesayantsԿեչառիս
Церковь Кечарис в Цахкадзоре - Sputnik Արմենիա
Կեչառիս

Դիլիջան

Զբոսաշրջային այս քաղաքը գտնվում է Աղստև գետի վրա: Դիլիջանը հիանալի վայր է ընտանեկան հանգիստն անցկացնելու համար։ Նրանք, ովքեր հոգնում են քաղաքի անցուդարձից, սովորաբար նախընտրում են հանգստանալ Դիլիջանի անտառապատ լեռների գրկում: Քաղաքը բոլոր կողմերից շրջապատված է նույնանուն արգելոցով: Ի դեպ, հենց այստեղ են գտնվում Գայդայի լեգենդար կատակերգության` «Միմինոյի» հերոսների քանդակները, որոնք ամբողջ ԽՍՀՄ-ում հայտնի դարձրին Դիլիջանի ջուրը:

Հանրապետության հրապարակում Ամանորի գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությունը - Sputnik Արմենիա
Տոնական տրամադրության ու հեքիաթային լույսեր Երևանում

Ջերմուկ

Այս քաղաքը կարող է փոխել ցանկացած մարդու:

Ջերմուկն աստիճանաբար վերադարձնում է իր վաղեմի փառքը: Այստեղ զբոսաշրջիկներին են սպասում հայտնի ջրվեժը, ճոխ բնությունը, ճոպանուղին, սառցե արձանիկների շոուն։

© Sputnik / Karen YepremyanԱղվերան
Джермук в объективе Sputnik Армения - Sputnik Արմենիա
Աղվերան

Զբոսաշրջային այս քաղաքում երեք տեսակի աղբյուր կա` սովորական սառը (մինչև 5-6° С), նարզաններ (հանքային ջրի աղբյուր) և տաք ջրեր (մինչև 63-64° С): Աղբյուրների ջրերը օգտակար են աղեստամոքսային խանգարումների, հենաշարժական խնդիրների բուժման համար։ Մասնագետները խորհուրդ են տալիս այս ջրերից խմել նյութափոոխանակության խախտման, շաքարախտի և որոշակի ուռոլոգիական, գինեկոլոգիական և նյարդաբանական հիվանդությունների ժամանակ:

Աղվերան

Ծաղկաձորի հարևան քաղաքն է: Ամռան շոգից ազատվելու համար իսկական վայր է քաղաքաբնակների համար։ Բայց այստեղ էլ լեռնադահուկային լանջեր կան ձմեռային ակտիվ հանգստի սիրահարների համար: Աղվերանից քիչ հեռու բացառապես անձրևով սնվող մի բացառիկ լիճ կա, որ կոչվում է Ծաղկունյաց (ծովի մակերևույթից 2450 մետր բարձրության վրա): Թափանցիկ մաքուր ջուրը թույլ է տալիս տեսնել հատակի բոլոր քարերը: Ձմռանը լճի մակերևույթը սառույցով է պատվում:

© Sputnik / Lusine AdamyanПрирода Армении
Природа Армении - Sputnik Արմենիա
Природа Армении
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала